Մատչելի հղումներ

Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո


Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» գործակալությունը:

«Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմապլան համագործակցությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա ընդգծել է հայ-բելառուսական հարաբերությունների բաղկացուցիչ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակամղվածությունը և պատրաստակամությունը մասնակցելու յուրաքանչյուր նախագծի, որը կհետարքրքի հայաստանցի գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում:

XS
SM
MD
LG