Մատչելի հղումներ

Կանանց երթ՝ Վաշինգտոնում և բազմաթիվ այլ քաղաքներում


Հունվարի 19-ին ԱՄՆ-ի հարյուրավոր քաղաքներում և արտերկրում անցնում են կանանց երթեր՝ նվիրված 2017 թ: հունվարին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո կայացած բողոքի առաջին երթին, ուր մասնակցում էին միլիոնավոր ցուցարարներ:

«Կանանց երթ» կազմակերպությունն այս տարի ևս անցկացնում է իր հիմնական երթը մայրաքաղաք Վաշինգտոնում: «March On» մեկ այլ հանրային կոալիցիան, որը ինչպես «Կանանց երթը» ստեղծվել էր առաջին երթից հետո, համակարգում է Բոստոնում, Հյուստոնում, Բալթիմորում և Դենվերում ընթացող կանանց երթերի անցկացումը:

Երկու խմբերի ղեկավարները նշում են, որ այս տարվա երթերը մի շարք խնդիրների հետ մեկտեղ առաջ են քաշում նվազագույն աշխատավարձի բարձրացման, վերարտադրողական եւ առողջապահական ծառայությունների բարելավման, ընտրության իրավունքի հետ կապված հարցեր: Նրանք մտադիր են մոբիլիզացնել կանանց 2020 թ. ընտրություններից առաջ, որին գործող նախագահ Թրամփը հանդես կգա որպես հանրապետական թեկնածու: Շարժումը ընդդիմադիր է գործող նախագահին:

Ակտիվիստները նշում են, որ այս երթերը հնարավորություն են ընձեռում ևս մեկ անգամ անդրադառնալ 2018 թվականի ընտրությունների ձեռքբերումներին, մասնավորապես աննախադեպ թվով կանանց ընտրության ԱՄՆ-ի Կոնգրեսի կազմում:

Կանանց այս երթերի հասցեին հնչել են նաև քննադատություններ: Մասնավորապես, Կանանց երթ կազմակերպության առաջնորդներին մեղադրել են հակասեմիթության մեջ, որը վերջիններս հերքել են հարցազրույցների և հայտարարությունների միջոցով: Բացի այդ, քննադատություն է հնչել, որ կանանց իրավունքների պաշտպանությանը միտված այս հանրահավաքները չեն ընդգրկում պահպանողական կանանց շրջանակներ, որոնք աջակից են նախագահ Թրամփին: Երեկ Վաշինգտոնում «March for Life» կանանց կազմակերպությունը , որը դեմ է աբորտներին, անցկացրել է իր միջոցառումը, որին ներկա էր գտնվել փոխնախագահ Մայք Փենսը:

Կանանց երթ և March On կառույցների առաջնորդները հայտարարել են, որ յուրաքանչյուրն ունի իր դերակատարությունը և անկախ տարաձայնություններից նրանք բոլորն էլ նույն շարժման մասն են:

Facebook Forum

XS
SM
MD
LG