Մատչելի հղումներ

 
Դեմոկրատները սկսում են պատրաստվել Սպիտակ տան համար Թրամփի դեմ պայքարին

Դեմոկրատները սկսում են պատրաստվել Սպիտակ տան համար Թրամփի դեմ պայքարին


Դեմոկրատները սկսում են պատրաստվել Սպիտակ տան համար Թրամփի դեմ պայքարին
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի դեմ իր թեկնածությունը դնելու նպատակ ունի Էլիզաբեթ Ուորենը: Դեմոկրատ մեկ այլ հավակնորդ է համարվում քաղաքաշինության նախկին նախարար Ջուլիան Կաստրոն, ում խոսքերով, միասնաբար կարելի է ցույց տալ, որ ‘’հույսն ավելի մեծ է, քան վախը, լույսն ավելի մեծ է, քան մութը եւ որ ճշմարտությունն ավելի մեծ կարող է լինել, քան սուտը’’:

Նախագահական ընտրարշավին միանալու ծրագրեր ունեցող դեմոկրատ կանանց շարքերում են նաեւ Նյու Յորքից սենատոր Քըրսթըն Գիլիբրանդը, Հավայիից կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Քամալա Հարիսը եւ Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուքարը:

Մրցապայքարի մեջ մտնելու ծրագրեր ունեն Թեքսասից նախկին կոնգրեսական Բեթո Օրուրքեն, Նյու Ջերզիից սենատոր Քորի Բուքերը եւ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը:
Ամենահայտնին ու աչքի զարնողն իհարկե Բայդընն է: Սակայն այս պահին դեմոկրատներից որեւէ մեկը չունի հստակ առավելություն, ասում է վերլուծաբան Լարրի Սաբաթոն:

‘’Նույնիսկ Բայդընին այսօր չի կարելի համարել առաջամարտիկ, երբ նրան աջակցողների թիվը կազմում է երեսուն-քառասուն տոկոս’’, ասում է վերլուծաբանը:

Ջիմ Քեսսլերի խոսքերով էլ դեմոկրատների ճամբարում այս անգամ սպասվում է ոչ թե ‘’թագադրում’’ ինչպես եղավ Հիլարի Քլինթընի դեպքում, այլ` ուժեղ պայքար միմյանց միջեւ:

Չնայած Թրամփի աջակիցների շրջանում նրա նկատմամբ վստահությունը գրանցում է անկում, եւ ներկուսակցական պայքարում նրա դեմ կարող է ուժեղ մրցակից դառնալ Օհայոյի կառավարիչ Ջոն Քասիքը, Թրամփի ժողովրդականությունն ընդհանուր առմամբ անկում չի ապրում հանրապետականների շրջանում:


Վերընտրվելու հարցում Թրամփը շարունակելու է ուշադրությունը կենտրոնացնել քաղաքական իր հիմքերի վրա, ինչը հանրապետականներից ոչ մեկին չի տա նրան լուրջ մարտահրավեր ներկայացնելու հնարավորություն:

XS
SM
MD
LG