Մատչելի հղումներ

Լուրեր այն մասին, որ Թրամփը դրդել է իր փաստաբանին ստել Կոնգրեսում


Ստացվում են որոշ լուրեր այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրդել է իր փաստաբանին Մոսկվայում հյուրանոց կառուցելու ջանքերի մասին ստել Կոնգրեսում:

BuzzFeed News առցանց մամլո գործակալությունը տեղեկացրել է, որ նախագահի ու նրա նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի մասին տեղեկության հեղինակները դաշնային երկու գործակալներ են: Ըստ նույն հաղորդագրության, Քոհենը հատուկ հետաքնիչ Ռոբերտ Մյուլլերին ասել է, թե նախագահն իրեն դրդել է Ռուսաստանի հետ իր գործարքների մասին ստել Կոնգրեսում:


Այն ժամանակ, երբ Քոհենը Թրամփին էր փոխանցում Ռուսաստանի հետ բանակցությունների մասին տեղեկությունները, Թրամփը զբաղված էր նախագահական իր հաջող ընտրություններով, եւ հերքում էր Ռուսաստանի հետ բիզնես գործարքի մասին տեղեկությունները:

Ռոբերտ Մյուլլերի գլխավորությամբ հատուկ հետաքննչական խումբն արդեն քսան ամիս շարունակում է Ռուսաստանի հետ Թրամփի ընտրարշավի թիմի կապի մասին հետաքննությունը, որը նաեւ փորձում է պարզել, թե արդյոք Թրամփը խոչընդոտել է արդարադատությունը`հետաքննությունը խափանելու ջանքերով:

XS
SM
MD
LG