Մատչելի հղումներ

Վաշինգտոն է ժամանել Կիմ Չեն Ընի մերձավորը


Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան մի պաշտոնյա ժամանել է Վաշինգտոն ամերիկյան կողմի հետ բանակցությունների համար: Այցը տեղի է ունենում նախագահ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջև հնարավոր գագաթաժողովից առաջ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի մերձավոր Կիմ Յոնգ Չոլը ժամանել է Վաշինգտոն հինգշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման համար: Նա իր հետ է բերել Կիմ Չեն Ընի մեկ այլ նամակ՝ հասցեագրված նախագահ Թրամփին

Հիշեցնենք, որ Սինգապուրում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կոեայի առաջնորդները ստորագրել են համաձայնագիր, որով Կիմ Չեն Ընը պարտավորվում է աշխատանքներ տանել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ:

Փհենյանը փորձում է վերացնել իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և մերժում է առանց նախապայմանների ապամիջուկայնացումը: Վաշինգտոնն էլ իր հերթին պնդում է, որ պատժամիջոցները կպահպանվեն մինչև չապահովվի Հյուսիսսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG