Մատչելի հղումներ

Amnesty International-ը քննադատում է եվրոպացիներին


Amnesty International-ը քննադատել է մի շարք եվրոպական երկրիների որոշումը՝ արգելափակել այն նավերի մուտքը, որոնց վրա գտնվել են ներգաղթյալներ ու վերջիններիս ուղեկցող հասարակական կազմակերպությունները։

19 օր Միջերկրական ծովում մնալուց հետո ներգաղթյալների նավերին թույլ տվեցին մուտք գործել Մալթայի նավահանգիստ: Նախկինում Մալթան և մի շարք այլ երվրոպական երկրներ արգելում էին այս նավերի մուտքը:

Amnesty International-ը քննադատել է եվրոպական երկրների այդ որոշումը: Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են փրկարարական ծառայություններ իրականացնել ծովում, մասնավորապես Իտալիան: Այն Հարավային Եվրոպայի մի շարք այլ երկրների հետ թույլ չէր տվել ներգաղթյալներին փոխադրող նավի մուտքը երկրի նավահանգիստ:

«Չկա որևէ մեխանիզմ, որով եվրոպական կառավարությունները կիսեն պատասխանատվություն ներգաղթյալներին ընդունելու հարցում»,- ասում է Amnesty International-ի ներկայացուցիչ Մեթիո Դե Բելիսը:

Այս շաբաթ Իսպանիան ևս արգելել էր Proactiva Open Arms հասարակական կազմակերպության փրկարար նավին դուրս գալ նավահանգստից, քայլ, որը ողջունել էր Իտալիան:

«Եթե Եվրամիությունը խոսքից անցնի գործի, Եվրոպան կփրկվի, սակայն ինչպես վարչապետն է ասել, եթե գործողությունները չհաջորդեն խոսքերին, Եվրոպան կկործանվի»,- ասել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին:

Ըստ ԵՄ տվյալների ներգաղթյալների հոսքը Եվրոպա նվազել է 92 տոկոսով 2015 թվականի համեմատ: Amnesty International-ը քննադատում է եվրոպական մի շարք կառավարությունների պոպուլիստական մոտեցումները ներգաղթի խնդրի վերաբերյալ:

«Իրական տվյալների վրա հիմնված լուծումների փոխարեն շատ կառավարություններ առաջնորդվում են սխալ տեղեկատվությամբ, որը թյուր մթնոլորտ է ձևավորում իրենց ընտրողների շրջանում»,- ասում է Amnesty International ներկայացուցիչը:

Մալթան տեղեկացրել է, որ եվրոպական 7 երկրներ համաձայնվել են ընդունել 300 ներգաղթյալների: Սակայն մի շարք եվրոպական երկրների՝ ներգաղթի դեմ քաղաքականության որդեգրումը խոչընդոտում է Բրյուսելի կողմից ներգաթյալների հարցում միասնական եվրոպական մոտեցման մշակմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG