Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ներկայացնում է հակահրթիռային պաշտպանության նոր ծրագիրը


ԱՄՆ-ը ներկայացնում է հակահրթիռային պաշտպանության նոր ծրագիրը
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարությունում հինգշաբթի օրը ներկայացրեց երկրի Հակահրթիռային պաշտպանության ծրագիրը, որը, ըստ նրա, ‘’գերազանցելու է’’ Ամերիկայի հակառակորդների սպասելիքները:

‘’Նպատակը պարզ է`ապահովել, որ հայտնաբերվի ու ոչնչացվի Միացյալ Նահանգների դեմ արձակված որեւէ հրթիռ’’, ասաց Թրամփը: Ներկայացված ծրագիրն էլ հիմնականում կենտրոնանում է Չինաստանից, Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից ու Իրանից հնարավոր սպառնալիքների վրա:

Ըստ Հակահրթիռային պաշտպանության նոր ծրագրի, համակարգը համալրվում է ցամաքից արձակվող 20 նոր հրթիռներով, զարկ է տրվում գերձայնային արագությամբ թռչող հրթիռներից 5 անգամ ավելի մեծ արագություն ունեցող հիպերձայնային հրթիռների տեխնոլոգիաներին, եւ ծրագրեր մշակվում տիեզերքում հակահրթիռային պաշտպանական համակարգերի համար:

Համակարգ, որը նմանվում է 1980-ականներին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ‘’Աստղային պատերազմներ’’ նախաձեռնությանը:
Թրամփի խոսքերով, հարկավոր է հիմնել հակահրթիռային պաշտպանական համակարգ, որը կպաշտպանի Միացյալ Նահանգներում բոլոր բնակավայրերը: ‘’Այդ նպատակից հետ կանգնելու հարցում մենք երբեւէ որեւէ բանակցություն չենք անցկացնի’’, հայտարարել է Թրամփը:

Հակահրթիռային պաշտպանության հաշվետվությունը հրապարակվում է, երբ Վաշինգտոնում են գտնվում Հյուսիսային Կորեայի պաշտոնատար անձինք` նախապատրաստելու համար Թրամփի ու Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընի միջեւ երկրորդ հանդիպումը:


XS
SM
MD
LG