Մատչելի հղումներ

 
Ահաբեկչական գործողություն Սիրիայում ամերիկյան զորքերի դուրս բերման հայտարարության ներքո

Ահաբեկչական գործողություն Սիրիայում ամերիկյան զորքերի դուրս բերման հայտարարության ներքո


Առնվազն չորս ամերիկացիներ  են զոհվել օրերս Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: 2014 թվականից ի վեր այստեղ զոհվել են արդեն 8 ամերիկացիներ:

Սիրիայի Մանբիջ քաղաքի կենտրոնում արձանագրվեց պայթյուն: Դաեշ-ը իր վրա վերցրեց պայթյունի պատասխանատվությունը:

Գլխավոր թիրախ էին հանդիսանում ամերիկյան զինվորականներ ու տեղի սիրիացի զինյալներ, ովքեր այնտեղ անցկացնում էին հանդիպում:

Սա Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարի ընթացքում ամենամեծաթիվ զոհեր գրանցած հարձակումն էր ամերիկացի զինծառայողների շրջանում:

Պենտագոնը ցավակցություն է հայտենլ զոհվածների ընտանիքներին:

«Մեր պայքարը ահաբեկչության դեմ շարունակվում է, մենք մնում ենք հաստատակամ»,- ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փեթ Շանահանը:

Չորեքաշբթի օրը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Սիրիային առնչվող իր ելույթում չանդրադարձավ հարձակմանը՝ նշելով, որ ամերիկյան զորքերին փոխարինելու կգան Սիրիայում ԱՄՆ դաշնակիցները:

«Մեր զորքերը վերադառնում են տուն: Խալիֆաթը ջախջախված է, իսկ Դաեշ-ը պարտված»,- հայտարարել է Մայք Փենսը:

Սակայն քննադատները գտնում են, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները թուլացնում են ամերիկյան հակաահաբեկչական պայքարը: Սենատոր Լինդսի Գրոհանը հայտարարել է, որ նախագահ Թրամփի հայտարարությունը զորքերի դուրս բերման մասին ոգևորել է ահաբեկիչներին և տարակուսանք առաջացրել ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում: Նա հույս ունի, որ նախագահը կրկին կանդրադառնա այս հարցին:

Վերջին հարձակումն էլ ավելի հակասական է դարձնում ամերիկյան զորքերի դուրս բերման հավանականությունը: Այս առումով իրավիճակն այս պահին մնում է անորոշ:

Facebook Forum

XS
SM
MD
LG