Մատչելի հղումներ

Տեխնոլոգիաների զարգացումն ու անձնական տվյալների գաղտնիության պահպանումը


Լաս Վեգասում մեկնարկել է ավանդական տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն իր շուրջն է համախմբում տեխնոլոգիաների ասպարեզի մասնագետների, սիրահարների ու հասարակ սպառողների: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանում է անձնական տվյալների գաղտնիության պահպանման խնդիրը:

Լաս Վեգասում մեկնարկեց տեխնոլոգիաների տարեկան ցուցահանդեսը: Դրանց օգտագործումը միտված է ավելի դյուրին դարձնել մարդկանց կենցաղն ու կեցությունը:

Սակայն փորձագետները տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մատնանշում են առաջ եկած խնդիրները: Ռոջեր Չենգն ընդգծում է մարդու անձնական տվյալների կամ կյանքի գաղտնիության պահպանման հետ կապված հարցերը, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ:

Բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ այսօր սկսել են ավելի շատ դրոներ և ռոբոտներ օգտագործել՝ սպառողների պահանջները բավարարելու համար:

«Այսօր տեխնոլոգիական շատ ընկերությունների առաջարկը հիմնված է շուկայի պահանջների, ժամանակի խնայողության և հարմարավետության վրա»,- ասում է McAfee ընկերության ներկայացուցիչ Գարի Դեյվիսը:

Սենսորներն ու տեսախցիկները սմարթֆոններում և այլ սարքերում զգալի չափով հեշտացնում են մարդկանց կյանքը, սակայն միևնույն ժամանակ կուտակում բազմաթիվ անձնական տվյալներ:

«Տեսախցիկներն այսօր ամենուր են և դրանց թիվը աճում է ամեն օր: Դա դարձել է հանրային տարածք: Մտածեք այս ուղղությամբ»,- ասում է Eyeris-ի ներկայացուցիչ Մոդար Ալաոյին:

Մարդկանց տեղեկատվության պաշտպանությունը գնալով ավելի է բարդանում, քանի որ սարքերը հաճախ կապված են միմյանց հետ:

«Մարդիկ կարծում են, որ իրենց տանը իրենք վերահսկում են իրավիճակը, սակայն դա այդպես է մինչև այն պահը, երբ օրինակ տեղեկությունը տեղափոխվում է սարքից դեպի քլաուդ ցանց: Եվ այդ պահից արդեն դժվար է կանխատեսել որևէ բան»,- ասում է հեղինակ Ալեքսանդրա Դեսչամփս-Սոնսինոն:

Ժամանակակից թվայնացած աշխարհում մտահոգություններն անձնական տեղեկության պահպանման մասին աստիճանաբար էլ ավելի են մեծանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG