Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած կառավարությունը դժվարությամբ հաղթահարեց վստահության քվեն երկրի խորհրդարանում 151 կողմ, 148՝ դեմ հարաբերակցությամբ:
Ցիպրասը ինքն էր կոչ արել անցկացնել կառավարությանը վստահության քվե տալու քվեարկություն այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Փանոս Քամենոսը հրաժարական տվեց և դուրս բերեց իր ազգայնական ANEL կուսակցությունը իշխող կոալիցիայից:
Քամենոսը հրաժարական տվեց ի նշան բողոքի Մակեդոնիայի հետ կնքած համաձայնության, որով դադարում էր 30 տարի շարունակվող հակամարտությունը այս երկու երկրների միջև Մակեդոնիա անվան շուրջ:
Հունաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց նախագծին, ըստ որի, Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Քամենոսը վարչապետին էր առաջարկում այս հարցը կարգավորել համազգային հանրաքվեի միջոցով:
Facebook Forum