Դաշնային մարմինները տեղեկացնում են, որ օրերս Հետաքննության դաշնային բյուրոյի գործակալները ձերբակալել են 21 ամյա Հաշեր Ջալան Թահեբիին Ջորջիա նահանգից, երբ նա փորձում էր իր ավտոմեքենան փոխանակել զենքի ու պայթուցիկների հետ: Փոխանակմանը մասնակցում էր ՀԴԲ-ի գաղտնի գործակալը:
Թահեբն ասել է իրավապահներին, որ նա թիրախավորում էր մի շարք վայրեր ներառյալ Սպիտակ տունն ու Նյու Յորքում Ազատության արձանը:
Իրավապահներն ասում են, որ ըստ իրենց աղբյուրների անցած տարի Թահեբը դարձել է ծայրահեղական և շատ ճամփորդել:
Facebook Forum