Մատչելի հղումներ

Պատը մնում է չկառուցված, կառավարությունը՝ փակ


Պատը մնում է չկառուցված, կառավարությունը՝ փակ
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Շուտով կլրանա մեկ ամիսն այն օրից, երբ ԱՄՆ-ում մասնակիորեն փակվեցին դաշնային հաստատությունները։ Իսկ համաձայնություն դեռեւս չի կայացվում դեմոկրատների ու հանրապետական նախագահի միջեւ՝ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ։
Այս ընթացքում երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականները քննադատում են մեկը մյուսին փակուղային այս իրավիճակի համար։ Սենատի հանրապետական նախագահ Միթչ Մաքքոնելը Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ նախագահ Նենսի Փելոսիին ուղղելով իր խոսքն՝ ասում է, թե ՝՝Վերջին տարիների ընթացքում հենց դեմոկրատ նախագահների օրոք է այդ նույն սահմանին կառուցվել պողպատե ցանկապատ։ Հենց այդ նույն ցանկապատը, որն այս նախագահն ուզում է ամրացնել՛՛, ասում է նա։

Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերն էլ, իր մեղադրանքներն ուղղելով հանրապետականներին, հորդորում է Մաքքոնելին բացել կառավարությունը։ ՝՝Դուք դա կարող եք անել։ Ու գիտեք, որ խոչընդոտը Դոնալդ Թրամփն է։ Դա մենք բոլորս լավ գիտենք՛՛, ասել է նա։

Իսկ Թրամփը մեկ անգամ չէ, որ ասել է, թե ինքը չի քննարկի դաշնային հաստատությունները վերաբացելու որեւէ առաջարկ, քանի դեռ Կոնգրեսը չի համաձայնվում ֆինանսավորել պատի կառուցումը։ Սակայն ստորագրել է որոշում այն մասին, որ հաստատությունները վերաբացվելուց հետո, այս ընթացքում պարտադիր արձակուրդի անցած աշխատակիցները, ովքեր այս ընթացքում չեն վարձատրվել, հետ կստանան չվճարված աշխատավարձը։

XS
SM
MD
LG