Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ճգնաժամերը՝ համաշխարհային տնտեսության համար


ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ճգնաժամերը՝ համաշխարհային տնտեսության համար
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատ նոր անդամները չորեքշաբթի օրը հորդորում էին մեծամասնության ղեկավարին ընդունել հատկացումների մասին որոշում, առանց վարչակազմի թույլտվության, թույլ տալու համար, որ վերաբացվեն դաշնային հաստատությունները։


Նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ չի ավարտելու կառավարությունը փակ պահելու այս ընթացքը, քանի դեռ Կոնգրեսը չի հաստատել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների իր ծրագիրը։
Օվկիանոսի հակառակ կողմում Մեծ Բրիտանիան էլ կանգնած է այլ փակուղու մեջ, որտեղ վարչապետ Մեյը չի կարողանում համաձայնության գալ իր երկրի օրենսդիրների հետ, ովքեր մերժում են Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու հարցով իր կնքած գործարքը։

Քաղաքական վերլուծաբան Քլաուս Լարրեսի խոսքերով, երկու այս ճգնաժամերը հարուցվում են քաղաքական պոպուլիստական ծրագրերի արդյունքում։

՝՝Բրէքզիթը տեղի ունեցավ 2Օ16 թվականին, Թրամփը նախագահ ընտրվեց դրանից մի քանի ամիս անց։ Ու հիշենք, որ հենց 2Օ16-ն այն տարին էր, երբ գլուխ էր բարձրացնում պոպուլիզմը՛՛, ասում է նա՝ շեշտելով, որ Թրամփն ու Բրէքզիթի ղեկավարներից Նայջել Ֆարաջը բացահայտ կերպով աջակցում էին միմյանց։ Հիմա Թրամփի պատը եւ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի հեռացումը նախագծեր են, որոնք սարսափ են տարածում համաշխարհային տնտեսության բնագավառում, ինչպես նաեւ միգրացիայի հարցում։

՝՝Կա վախ տնտեսության անկման, օտարների տեղաշարժի, ազգային ինքնությունը կորցնելու վտագի հանդեպ։ Եվ այդ մտավախությունը կրում են ժողովրդի մեծամասնությունը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Մեծ Բրիտանիայում՛՛, ասում է նա։

Իսկ շարունակվող քաղաքական ճգնաժամերը թուլացնում են համաշխարհային բեմահարթակում երկու երկրների դիրքերը, ինչից շահելու փորձեր է անում Ռուսաստանի նախագահը։


Նա չի կարծում, որ Պուտինը շահում է ուղղակիորեն։ ՝՝Ուղակի այն ամենը, ինչը թուլացնում է Արեւմուտքի երկրներին, օգուտ չի բերում նրանց բարեկամ պետություններին՛՛։


Վերլուծաբաններից շատերն են հավատացած, որ ԱՄՆ-ի դաշնային հաստատությունները փակ կմնան մինչեւ այն պահը, երբ այն սկսի բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա։ Իսկ Մեծ Բրիտանիայում չի բացառվում նոր հանրաքվեի անցկացումը, որն ավելի լավ կբացատրի մարդկանց Եվրոպական միությունից դուրս գալու հետեւանքները։

XS
SM
MD
LG