Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված նախագահի թեկնածու Վիլյամ Բարը հայտարարել է, որ ինքը խոչընդոտ չի հանդիսանա Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ հետաքննությանը:
«Կարծում եմ բոլորն են հետաքրքրված այս խնդրի լուծման մեջ՝ հարկավոր է թույլ խրախուսել հետաքննության արդյունավետ ընթացքը»,- ասել է Բարը:
Վերջինս նախկինում քննադատել էր Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննությունը, որը Թրամփն անվանել էր վհուկների որս: Սակայն նա նշեց, որ վստահում է Ռոբերտ Մյուլերին:
Լսումների ընթացքում նա հայտարարեց, որ Ռուսաստանը փորձում է թուլացնել ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին և մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Սակայն նա ընդգծում է, որ Չինաստանն էլ աելի մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար:
«Սառը պատերազմի օրերին, երբ մենք հակադրվում էինք Ռուսաստանին, այն կիսով չափ ավելի մեծ տարածք ուներ: Ռուսաստանի տնտեսությունը չի համեմատվի չինական տնտեսության հետ: Ռուսաստանը կարծում եմ փորձում է իր ազդեցության տակ պահել Ուկրաինան և Բելառուսը, սակայն Ռուսաստանի վրա կենտրոնանալը կարող է շեղել ուշադրությունը Չինաստանից եկող վտանգից»,- ասում է Բարը:
Դեմոկրատներին հետաքրքրում էր, թե արդյոք Բարը, ով զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը Բուշ կրտսերի օրոք, կարող է հակադրվել նախագահ Թրամփին: Բարը հավաստիացրեց, որ պատրաստ է առաջնորդել կառույցը և ապահովել վերջինիս անկախությունը:
Նախագահի թեկնածուն սակայն չխոստացավ հրապարակել Մյուլերի վերջնակայն զեկույցը՝ ընդգծելով, որ հույս ունի հրապարակել այնքան բացահայտումներ, որքան հնարավոր է անել օրենքի շրջանակում:
Facebook Forum