Մատչելի հղումներ

՝՝Չպետք է թույլ տալ, որ ԱՄՆ-ը դուրս բերվի ՆԱՏՕ-ի կազմից՛՛. Փորձագետ


՝՝Չպետք է թույլ տալ, որ ԱՄՆ-ը դուրս բերվի ՆԱՏՕ-ի կազմից՛՛. Փորձագետ
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

ԱՄՆ-ի նախագահները եւ Կոնգրեսն անցած 7Օ տարիներին ՆԱՏՕ-ն համարել են կայունության ու անվտանգության անկյունաքարային գործոն։ Սակայն ներկա նախագահի օրոք այդ հիմքերը կարծես թուլանում են։ Դոնալդ Թրամփի խոսքերով, ՝՝ՆԱՏՕ-ն ուղղված է եղել ընդդեմ Խորհրդային Միության, որն այլեւս գոյություն չունի՛՛։
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու Թրամփի մտադրության մասին ՝՝Նյու Յորք թայմս՛՛-ի հոդվածն ընթերցելուց հետո վերլուծաբաններն այժմ ավելի շատ են անդրադառնում պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի պաշտոնանկությանը, այն դիտելով, որպես ՆԱՏՕ-ն թուլացնող եւս մի փաստ։

Վերլուծաբաններից Մարք Սիմակովսկիի խոսքերով, Մեթիսը ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու Թրամփի ձգտումների գլխավոր արգելակն էր։ Եվ պաշտպանության նախարարի պաշտոնից նրա հեռացումը անհավատալի կերպով մեծ հնարավորություններ է բացում նախագահի առջեւ, որպեսզի վերջինս դուրս բերի ԱՄՆ-ը Հյուսիսատլանտյան դաշինքից։
Վերլուծաբանն ասում է, որ դրանից առաջին օգտվողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է լինելու։

՝՝Դա նշանակալի նվեր կլինի Պուտինին, որն այդ փաստը կդիտի որպես Եվրոպան ագրեսիայի ենթարկելու բացահայտ հրավեր։

Փորձագետներն ասում են, թե ժամանակն է, որ Կոնգրեսը որպես խորհրդանշական քայլ, անցկացնի քվեարկություն, հղելով Թրամփին ԱՄՆ-ի ազգային անվտանգության ու աշխարհի կայունության համար ՆԱՏՕ-ի կարեւորության մասին կարեւոր ուղերձ։

XS
SM
MD
LG