Մատչելի հղումներ

Լոնդոնը՝ Բրէքզիթի ճանապարհին, վարչապետը՝ պաշտոնանկության պռնկին


Լոնդոնը՝ Բրէքզիթի ճանապարհին, վարչապետը՝ պաշտոնանկության պռնկին
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 23Օ ձայնի առավելությամբ մերժեց այն գործարքը, որը երկրի վարչապետ Թերեզա Մեյը կնքել էր Եվրոպական միության ղեկավարների հետ իր երկիրն այս միությունից դուրս բերելու համար։ Ձայների նման մեծ տարբերություն չէր գրանցվել Մեծ Բրիտանիայի ժամանակակից պատմության ընթացքում։ Սովորաբար նման դեպքերում վարչապետը ներկայացնում է հրաժարական։ Սակայն Մեյն այդ քայլին չի գնում ու հայտարարում է իր պայքարը շարունակելու պատրաստականության մասին։
՝՝Կառավարությունը լսեց խորհրդարանի ձայնը, թող հիմա էլ խորհրդարանը լսի ժողովրդի ձայնը՛՛, կոչ է անում Մեյը, ում նկատմամբ խորհրդարանը պատրաստվում է վստահության քվե անցկացնել չորեքշաբթի երեկոյան։
Սակայն հակառակ իր գործարքը մերժելու խորհրդարանի որոշմանը, Մեյին անվստահության քվե հայտնելու հնարավորությունը մեծ չի թվում։ Մեյը դեռեւս հույս ունի, որ կկարողանա Եվրոպական միության ղեկավարներին համոզել, որ վերջիններս ներկայացնեն նոր գործարք ինչ որ զիջումներով։
Սակայն Բրյուսելը մինչ այժմ մերժել է նոր գործարք ստորագրելու Մեյի բոլոր դիմումները։ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժան Քլոդ Յունքերն էլ ասել է, թե Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քվեարկությունն ավելի է մեծացնում առանց գործարքի այս երկիրը դուրս բերելու հնարավորությունը։

Բրէքզիթի՝ այսինքն Եվրոպական միությունից հեռանալու կողմնակից պատգամավորները ուզում են դրան գնալ առանց գործարքի։ Մյուսները նախընտրում են ընտրել ավելի մեղմ ճանապարհ, կամ անցկացնել նոր հանրաքվե։ Իսկ դրսում ցույցերն ավելի մարդաշատ ու ավելի աղմկոտ են դառնում, երբ մի մասը հավատացած է, որ ժողովուրդն ուզում է մնալ Եվրամիության կազմում, մյուս մասը համոզված է, որ մեծամասնությունը հեռանալու կողմնակից են։
Դեռեւս պարզ չէ, թե ինչ է լինելու խորհրդարանում, սակայն այն, որ ժողովրդի շրջանում բաժանումը շարունակվելու է շատ երկար ժամանակ, պարզ է, ինչպես մեկին գումարած մեկը։

XS
SM
MD
LG