Մատչելի հղումներ

ԱՄՆ կոնգրեսականի ազգայնական հայտարարությունը


Այովա նահանգից ընտրված ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսական Սթիվ Քինգին գործընկերները դուրս են հանել Կոնգրեսի երեք հանձնաժողովներից, նրա կողմից հնչեցված ազգայնական արտահայտությունների պատճառով: Նման որոշում ընդունել են Քինգի կուսակիցները՝ Կոնգրեսի հանրապետականները, այն բանից հետո, երբ կոնգրեսականը The New York Times թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Սպիտակ ազգայնական, Արեւմտյան քաղաքակրթություն, երբվանի՞ց նման խոսքերը դարձան վիրավորական»:

Քինգի կուսակիցները, հանրապետական կոնգրեսականներն ու սենատորները, հայտարարել են, որ նման խոսքերն անընդունելի են օրենսդրի համար: Յուտայի հանրապետական սենատոր Միթ Ռոմնին մասնավորապես ասել է, որ Կոնգրեսը Քինգի նմանների տեղը չէ.

«Սենատի առաջնորդն այսօր նույնպես հայտարարել է, որ Սթիվ Քինգին արժե այլ ոլորտում աշխատանք որոնել: Կարծում եմ, միանշանակ է, որ Սթիվ Քինգն անցել է բոլոր սահմանները եւ չպետք է գտնվի Կոնգրեսում»:

Ինքը Քինգը համոզված է, որ նրան պատժելու որոշումը քաղաքական է եւ այն, իր իսկ խոսքերով, «անտեսում է իրականությունը»: Քինգի խոսքով, իր խոսքերը դիտարկել են լայն համատեքստից դուրս.

«Ամերիկայի արժեքները փաստագրված են մեր հիմնադիր հայրերի կողմից եւ մենք բոլորս այս արժեքների կրողն ենք: Մենք հպարտ ենք, որ մեր այս արժեքները օրինակ են ամբողջ աշխարհի համար։ Իմ հնչեցրած խոսքերը ինձ չեն դարձնում սպիտակ ազգայնական, ես մերժում եմ այս պիտակները»:

Կոնգրեսական Քինգը դեռեվս 2006-ին էր աչքի ընկել նման ոճի հայտարարությամբ, որում համեմատել էր ներգաղթյալներին խոշոր եղջերավորների հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG