Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հերքում է ռուսների համար աշխատելու մասին մեղադրանքները


ԱՄՆ-ի նախագահը հերքում է ռուսների համար աշխատելու մասին մեղադրանքները
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

ԱՄՆ-ի նախագահը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե ինքը գործել է՝ ելնելով Ռուսաստանի շահերից։
՝՝Ես երբեք չեմ աշխատել Ռուսաստանի համար, եւ կարծում եմ, որ հարիր չէ անգամ նման հարց ինձ ուղղելը՛՛, ասել է Թրամփը։
Նմանատիպ հարցեր են Թրամփին ուղղվում ՝՝-Նյու Յորք Թայմս՛՛-ում այն հոդվածի հրապարակումից հետո, ըստ որի Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք Թրամփը չի աշխատել ի շահ Ռուսաստանի ու ի վնաս ամերիկյան շահերի, երբ 2Օ17 թվականին պաշտոնից հեռացրեց Բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին։
՝՝Վաշինգտոն փոսթ՛՛ օրաթերթն էլ տեղեկացնում է, որ նախագահը թաքցրել է Ռուսաստանի նախագահի հետ անցկացված մի քանի հանդիպումների ժամանակ իրենց զրույցների մասին մանրամասները։

Մամուլի այս հաղորդագրություններն այսօր ստիպում են նաեւ հիշել Ռուսաստանին քննադատելու հարցում Թրամփի ցուցաբերած դժկամությունը։ Մարդկանց ուշադրության կենտրոնում են նորից հայտնվում 2Օ16 թվականի նախագահական ընտրություններից առաջ ռուսների հետ Թրամփի թիմի հանդիպումների մասին մեղադրանքները։

՝՝Զարմանալի չէ՞ արդյոք, թե ինչու է Թրամփը Պուտինի հետ այդքան ընկերական՛՛, հարցնում է դեմոկրատ սենատոր Դիք Դըրբինը։

Դեմոկրատների համար կասկածելի է թվում նաեւ Ռուսաստանի դաշնակից Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու Թրամփի վարչակազմի որոշումը։

Կասկածները Թրամփի նկատմամբ ավելանում են։ Իսկ Սպիտակ տունը պնդում է, որ այն այսօր շատ ավելի խիստ մոտեցում է դրսեւորում Ռուսաստանի հանդեպ, քան նախկինում որեւէ վարչակազմ՝ հիշեցնելով, որ մինչ այժմ ուժի մեջ է մտել Ռուսաստանի հետ առնչվող 272 պատժամիջոց։

Սպիտակ տունը նաեւ դատապարտում է հետախուզության կողմից մամուլի միջոցներին տեղեկություններ փոխանցելու փորձառությունը։

XS
SM
MD
LG