Մատչելի հղումներ

Փոմփեոն քննարկում է արաբական աշխարհի ներկա խնդիրները


Փոմփեոն քննարկում է արաբական աշխարհի ներկա խնդիրները
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Սաուդյան Արաբիա կատարած ուղեւորության ընթացքում ասել է, թե թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին խնդրելու է, որ պատասխանատվության առջեւ կանգնեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Ջամալ Հաշուգիի սպանությանը:

Ռիյադում պետքարտուղարը հանդիպումներ է ունենում Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ` քննարկելու համար առեւտրին, անվտանգությանը, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Մինչ այդ Քաթար կատարած այցի ժամանակ նա ասել էր, թե Միացյալ Նահանգներն ուզում է, որ լուծվեն Պարսից ծովի երկրների, ինչպես նաեւ Եգիպտոսի հետ Քաթարի խնդիրները: Խնդիրներ, որոնց պատճառով, ասել է պետքարտուղարը, վնասվում է Իրանի դեմ այս երկրների դաշինքը:

‘’Նախագահն ու ես գիտենք, որ այս տարածաշրջանում վիճաբանությունները շատ երկար են շարունակվում, ինչը բխում է հակառակորդների շահերից ու վնասում է մեր փոխադարձ շահերը: Հավատում ենք, որ կողմերը շուտով նորից կվայելեն համագործակցության պտուղները’’, ասել է Փոմփեոն:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն է այց կատարել Իրաք` զարկ տալու երկկողմ համագործակցությանը: Ըստ ամերիկյան կողմի, Թեհրանը Եմենում զինում է հութի ցեղի ապստամբ ուժերին եւ աջակցում է Սիրիայի կառավարությանը: Իսկ արաբական երկրները, որոնք մինչ այժմ դատապարտել են Սիրիայի կառավարությանը, այժմ կարծես ցուցաբերում են նրա հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամություն:

Զարիֆն ասել է, թե ողջունելի են Սիրիաի կառավարության ու արաբական երկրների միջեւ հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու հարցում Իրաքի կառավարության ջանքերը:

Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք պատրաստվում են բարձրացնել Սիրիայից ամերիկյան ուժերը հետ քաշելու մասին Վաշինգտոնի ծրագրի նկատմամբ իրենց դժգոհությունը, քանի որ նրանց կարծիքով, հետքաշումը կունենա բացասական հետեւանքներ` թույլ տալով, որ ավելի մերձենան Իրանը, Ռուսաստանն ու Բաշար ալ Ասադի կառավարությունը:

XS
SM
MD
LG