Մատչելի հղումներ

Որքան են պատրաստ երկրները Էբոլայի վիրուսի բռնկմանը


Կոնգոյում Էբոլա վիրուսը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր: Հիվանդության հակազդմանն այստեղ խոչընդոտում էր երկրի անկայուն վիճակը:

Կոնգոն աֆրիկյան այն երկրների շարքում է, ուր էբոլայի վիրուսը խլել է բազմաթիվ կյանքեր: Հիվանդների ավելի քան 60 տոկոսին ամենայն հավանականությամբ հնարավոր չի լինի փրկել՝ չնայած էբոլայի դեմ արդյունավետ պատվաստանյութին, համապատասխան տեխնոլոգիաների առկայությանն ու բժշկական անձնակազմի մեծ ջանքերին:

Գիտնականներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ, որը կարող է բուժել էբոլայի այն տարատեսակը, որն ահագնանում է Կոնգոյում: Այն պահանջում է ընդամենը մեկ ներարկում:

«Երբ վիրուսը բռնկվում է առաջին անգամ, դու չգիտես, թե ինչն է դրա պատճառը: Այնուհետև գրանցվում են զոհեր, մարդիկ հիվանդանում են: Պատճառը հայտնաբերելուց հետո միայն հնարավոր է, եթե առկա են համապատասխան հակամիջոցներ, մեկ դեղորայքի միջոցով հակազդել հիվանդությանը: Սակայն, խնդիրը նաև այն է, որ այս դեղամիջոցները սովորաբար չափազանց թանկ են»,- ասում է Թոմաս Գեյթսբերտը Թեքսասի համալսարանից:

Ժամանակի կորուստը նման դեպքերում չափազանց վտանգավոր է, քանի որ անհրաժեշտ է անմիջապես բուժել մարդկանց: Այն երկրները, ուր էբոլան հնարավոր է բռնկվել կրկին, պետք է պատրաստ լինեն և ունենան պահեստավորած դեղորայք՝ հիվանդության առաջն առնելու համար:

Այսօր հիմնական խնդիրն այն է, թե արդյոք հնարավոր է իջեցնել դեղորայքի չափաբաժինը և ստանալ նույն արդյունքը: Դա թույլ կտա նվազեցնել դեղորայքի գինը:

Ցավոք, բուժումը դժվար թե օգնի նրանց, ովքեր արդեն հիվանդ են Էբոլայով, սակայն կարևոր է, որ երկրները պատրաստ լինեն վիրուսի բռնկման նոր փուլին: Այսօր գիտական հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են:

Facebook Forum

XS
SM
MD
LG