Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները չեն վճարվում


ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները շարունակում են կատարել իրենց աշխատանքն ամենօրյա ռեժիմով, սակայն, պետական մյուս աշխատողների նման չեն վճարվում՝ Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մասնակի դադարեցման պայմաններում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն իշխանություններին հիշեցնում են, որ իրենց ֆինանսական անվտանգությունը երկրի ազգային անվտանգությունն է:

ԱՄՆ-ի օրենքով դաշնային հաստատությունների մասնակի դադարեցման պայմաններում երկրի համար անհրաժեշտ աշխատանք կատարող պետական ծառայողները շարունակում են աշխատել, սակայն վճարվելու են իրենց աշխատանքի համար միայն երբ կառավարության գործունեությունը լիարժեք վերսկսվի: Հատուկ ծառայությունների աշխատակիցներին ներկայացնող արհմիությունները կոչ են անում օրենսդիրներին եւ Սպիտակ տանը հատուկ օրենք ընդունել ստեղծված պայմաններում դաշնային իրավապահ ծառայությունների հատուկ ֆինանսավորման համար: «Ստեղծված իրավիճակն անկայուն է եւ չի կարող շարունակվել», - հայտարարում են հատուկ ծառայությունների աշխատակիցների արհմիությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG