Մատչելի հղումներ

Սահմանային պատի խնդրի վերաբերյալ կողմերի դիրքորոշումը մնում է անփոփոխ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցելե է Մեքսիկայի հետ սահմանային գոտի, ուր վերահաստատել է իր պահանջը սահմանային պատի կառուցման ֆինանսավորման հարցում: Նա հայտարարել է, որ եթե դեմոկրատները չաջակցեն իր պահանջին, ապա նա կհայտարարի արտակարգ դրություն:

Նախագահ Դոնալդ Թրամփը այցելեց Մեքսիկայի հետ սահմանյին գոտի, ուր անդրադարձավ սահմանային պատի կառուցման հարցին:

«Այս պահին ներգաղթյալների քարավան է ձևավորվում Հոնդուրասում: Այն ավելի մեծ է լինելու քան նախորդները: Մենք կկարգավորենք այս հարցը, երբ այն մոտենա մեր սահմանին: Եթե ունենայինք սահմանային պատ, ապա խնդիր չէինք ունենա, սակայն չունենք այն, ուստի պետք է լուծումներ տանք»,- ասել է նախագահը:

Նա հանդիպել է պաշտոնատար անձանց և ընտանիքների հետ, որոնք ներկայացրել են սահմանային գոտում տիրող իրավիճակը թմրանյութերի շրջանառության, քրեական ակտիվության և մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ: Հիշեցնենք, որ սահմանային պատի ֆինանսավորման խնդիրը դարձել է ԱՄՆ-ում քաղաքական ճգնաժամի պատճառ, որում դեմոկրատները մեղադրում են նախագահ Թրամփին:

Ճգնաժամի արդյունքում կառավարությունը չի ֆինանսավորվում արդեն երեք շաբաթ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է անում հանրապետականներին ընդունել օրինագիծ կառավարության վերաբացման մասին:

Նախագահն իր հերթին սպառնում է հայտարարել երկրում արտակարգ իրավիճակ: Դեմոկրատները կասկածի տակ են առնում նման որոշման օրինականությունը:

Վերլուծաբան Սթիվեն Բիլեթը խնդիրը դիտարկում է քաղաքական դաշտում:

«Այս հարցը Թրամփի վերընտրության կարևոր մասն է: Այն չափազանց կարևոր էր 2016 թվականի ընտրությունների ժամանակ: Ներգաղթի խնդիրն ու սահմանային անվտանգությունը նախագահի կողմից դիտարկվում են կարևոր խնդիրներ և նա կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ»,- ասում է Բիլեթը:

Իսկ այդ ընթացքում մայրաքաղաքում մի քանի հարյուր ցուցարարներ բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ կառավարության փակման: Շատ պետծառայողներ այս օրերին չեն ստացել աշխատավարձեր: Մի քանի օրից կառավարության ֆինանսավորման դադարեցումը կդառնա ամենաերկարը ԱՄՆ-ի պատմության մեջ։

Facebook Forum

XS
SM
MD
LG