Մատչելի հղումներ

՝՝ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում ավելի գործուն դեր կստանձնի՛՛. ԱՄՆ-ի պետքարտուղար


՝՝ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում ավելի գործուն դեր կստանձնի՛՛. ԱՄՆ-ի պետքարտուղար
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն խոստանում է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքում այսուհետ ավելի գործուն դեր կստանձնի։ Նրա խոսքերով, այնտեղ, որտեղից ԱՄՆ-ը հեռանում է, սկսվում է քաոս։

Քննադատելով նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունն այստեղ, Փոմփեոն, ելույթ ունենալով Կահիրեի Ամերիկյան համալսարանում, հայտարարել է, թե ՝՝ինքնաստեղծ ամերիկյան ամոթի ժամանակաշրջանն ավարտված է։ Այժմ սկսվել է իսկական նոր սկիզբ՛՛, ասել է նա։

Ուղիղ մեկ տասնամյակ հենց այս նույն վայրում Բարաք Օբաման հանդես էր եկել այլ ուղերձ պարունակող ճառով։ Խոսել էր դեպի Իրաք ԱՄՆ-ի կողմից ներխուժում իրականացնելու արդյունքում առաջ եկած տխուր հետեւանքների մասին, ընդունել էր ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի կողմից թույլ տրված սխալները, եւ հաշտության ձեռք էր մեկնել Արաբական աշխարհին։
՝՝Ես եկել եմ այստեղ ԱՄՆ-ի ու մահմեդական աշխարհի միջեւ նոր սկիզբ որոնելու համար՛՛, ասել էր նա։

Փոմփեոն այսօր հայտարարում է, թե Թրամփի օրոք Ամերիկան վերահաստատել է ՝՝այս տարածաշրջանում բարի ուժի իր ավանդական դերը՛՛։ Նրա խոսքերով, հարկավոր է զսպել Իրանին։

Վերլուծաբան Աարոն Դեյվիդ Միլլերի խոսքերով, Օբամայի ու Թրամփի վարչակազմերի միջեւ նմանությունն այն է, որ երկուսն էլ խուսափել են ու խուսափում են այս տարածաշրջանում Իրանին ռազմական ուժով հակադրվելուց։

Իսկ վերլուծաբան Սեթ Ջոնսը շեշտում է Թրամփի երկու տարիների ընթացքում այս տարածաշրջանում վարած իսրայելամետ քաղաքականությունը, ինչը, ասում է նա, մեծապես տարբերվում է Օբամայի քաղաքականությունից։ Դրա վառ օրինակներից մեկը, նրա խոսքերով, Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստն էր։

Մինչ Փոմփեոն շարունակում է շրջագայությունը Մերձավոր Արեւելքի երկրներում, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները կոչ են անում նրան հանդիպումների օրակարգում մեծ շեշտ դնել մարդկային իրավունքներն այստեղ ոտնահարելու փաստերի վրա։

XS
SM
MD
LG