Մատչելի հղումներ

Պատի կառուցումը՝ Թրամփի ու դեմոկրատների միջեւ գլխավոր խնդիր


Պատի կառուցումը՝ Թրամփի ու դեմոկրատների միջեւ գլխավոր խնդիր
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հանդես գալ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախազգուշացումներով։

Մեքսիկայի սահման կատարած այցի ժամանակ Թրամփն ասաց, թե Հոնդուրասում ավելի մեծաթիվ միգրանտների մի խումբ է ձեւավորվում, որոնք նորից փորձելու են հասնել այստեղ։ ՝՝Մենք կլուծենք այդ հարցը, սակայն եթե այստեղ արդեն լիներ պատ, նման խնդրի առջեւ չէինք կանգնի։ Այնպես որ, պատի կառուցումը շատ կարեւոր է՛՛, հայտարարեց նա։

Թրամփն այստեղ հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց հետ ու տարբեր ընտանիքներում, ովքեր պատմում էին սահմանին իրականացվող հանցագործությունների, թմրանյութերի առեւտրի ու մարդկանց թրաֆիքինգի մասին։ Ճգնաժամ, որը դեմոկրատների խոսքերով, մտածված է Թրամփի կողմից, որպեսզի ստանա պատի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ 5 միլիարդ 7ՕՕ միլիոն դոլարը։ Վարչակազմի եւ Կոնգրեսի դեմոկրատների միջեւ այս հարցում անհամաձայնության արդյունքում չի հաստատվում բյուջեն, ինչի պատճառով էլ շարունակում են մասնակիորեն փակ մնալ դաշնային կառավարությանը պատկանող հաստատությունները։
Ու քանի որ դեմոկրատ կոնգրեսականները ցուցաբերում են Թրամփի դիրքորոշումից ոչ պակաս անհանդուրժողական դիրքորոշում, նախագահը սպառնում է հայտարարել արտակարգ իրավիճակ, եթե նույնիսկ այդ որոշումը կարող է վիճարկվել դատարաններում։
Եվ այնքան մեծ է ոչ այնքան պատի կարեւորության, որքան քաղաքական պայքարի գործոնը, որ դժվար է կռահել, թե ինչպես կավարտվի այս պատմությունը, ասում է վերլուծաբան Ստիվըն Բիլլեթը։

՝՝Պատի կառուցումը եղել է Թրամփի նախընտրական արշավի ամենակարեւոր բաղադրամասը։ Ներգաղթը եւ սահմանային անվտանգությունը նրա համար հարցեր են, որոնք նա կշարունակի այնքան ժամանակ, որքան կարող է՛՛, ասում է վերլուծաբանը։

Վաշինգտոնում արդեն սկսվում են բողոքի ցույցեր։ Մասնակից հարյուրավոր ցուցարարները պարտադիր արձակուրդի մեկնած դաշնային կառավարության աշխատակիցներ են, որոնք այս ընթացքում զրկվել են աշխատավարձից։

Եթե հարցին լուծում չտրվի եւս մեկ օր, կգրանցվի ԱՄՆ-ի պատմության մեջ դաշնային հաստատությունները փակ լինելու ամենաերկար ժամանակահատվածը։

XS
SM
MD
LG