Մատչելի հղումներ

Վրաստանում խոզագրիպից մահացած մարդկանց թիվը հասել Է 15-ի


Վրաստանում «խոզագրիպից» (H1N1 վիրուս) վերջին մեկ ամսվա ընթացքում մահացել Է 15 մարդ: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողներին հայտնել Է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լաբորատոր հետազոտությունների վերջին տվյալների համաձայն, Վրաստանում H1N1 վիրուսով վարակվելու հետեւանքով մահացել Է 15 մարդ»,-հայտարարել Է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ մահացածների թվում 22-ից մինչեւ 45 տարեկան քաղաքացիներ են: Նրանցից երկուսը մահացել են նախօրյակին՝ 24 տարեկան մի երիտասարդ մահացել Է Քութայիսում, 63-ամյա մի տղամարդ՝ Բաթումում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

XS
SM
MD
LG