Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արդարադատության նոր նախարարը կստանձնի պաշտոնը լարված իրավիճակում


ԱՄՆ-ի արդարադատության նոր նախարարը կստանձնի պաշտոնը լարված իրավիճակում
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Ռոդ Ռոզենստայնի մոտալուտ հեռացումն առաջ է բերում 2Օ16 թվականի նախագահական ընտրարշավի հարցով հիմնադրված հատուկ հետաքննչական խմբի ապագայի մասին մի շարք հարցեր։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում ռուսների հետ գաղտնի հանդիպումներ անցկացնելու հարցով հաստատված հատուկ հետաքննչական խումբը գործում է արդեն երկու տարի։ Եվ ինչպես Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն է ասում, այն հասել է մի կետի, որտեղ արդեն պիտի ավարտի գործունեությունը։

՝՝Ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ այսօր, ոչինչ չի հայտնաբերվել։ Նախագահը սխալ ոչ մի քայլ չի կատարել այդ ընթացքում՛՛, ասել է է խոսնակը։

Թրամփն անցյալ տարի պաշտոնից հեռացրեց արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզին։ Նրան այս պաշտոնում ժամանակավորապես փոխարինած Մեթյու Ուիթեյքըր ռուսական հարցով անցկացվող հետաքննության բացահայտ քննադատներից է։ Իսկ այս պաշտոնում Թրամփի թեկնածու Ուիլյամ Բարրը, ավելին, արդարադատությունը խոչընդոտելու մասին Մյուլլերի ղեկավարած հետաքննչական խմբի վարկածն անվանում է ՝՝ապակողմնորոշող՛՛։
Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը Թրամփին կոչ է անում հրաժարվել Բարրի թեկնածությունից։
Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի խոսքերով, մտահոգիչ է արդարադատության նախարարի պաշտոնակատարի դերում տեսնել մեկին, որն ունի թշնամական դիրքեր ընդդեմ Մյուլլերի հետաքննչական խմբի գործունեության, եւ մտահոգիչ է այս պաշտոնում Թրամփի ներկայացրած թեկնածուն, որն ասել է, թե ինքը չի հավատում, որ նախագահը խոչընդոտել է արդարադատությունը։

Հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմը, որը շուտով ստանձնելու է Սենատում արդարադատության հանձնաժողովի նախագահի պարտականությունները, ասել է, թե ինքն այս մտահոգությունները քննարկել է Բարրի հետ։
Նրա խոսքերով, Բարրի հետ զրուցելու արդյունքում եկել է այն եզրակացության, որ վերջինս բարձր կարծիք ունի Մյուլլերի մասին եւ համոզված է, որ նա իր առջեւ դրված պարտականությունը կատարում է որպես մեծ պրոֆեսիոնալ։ Բարրը, ըստ նրա, այն համոզմունքն ունի, որ Մյուլլերին պետք է թույլ տալ շարունակել հետաքննչական խմբի գործունեությունը։


Սենատում հանրապետականների մեծամասնությունը թույլ է տալիս ենթադրել, որ Բարրը կհաստատվի այս պաշտոնում, երբ ռուսների հետ գաղտնի հանդիպումների հարցով սկսված հետաքննությունը շատերի կարծիքով, թեւակոխել է վճռական փուլ։

XS
SM
MD
LG