Մատչելի հղումներ

Պոմպեոն խոստացել է նոր ճնշումներ Իրանի վրա


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթ օրը այցելել է Իրբիլ և Բաղդադ: Նա փարատել է Իրաքի և Քրդստանի շրջանի ղեկավարության մտահոգությունները ՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ: Պետքարտուղարի հաջորդ կանգառը Եգիպտոսն էր:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Իրաքի ղեկավարության հետ, որի ընթացքում վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը իր դաշնակիցներին: Մերձավոր Արևելք նրա այցի նպատակներից մեկն էլ աջակցության վերահաստատումն է Իրանին հակազդելու հարցում:

«ԱՄՆ-ը մեր դաշնակիցն է: Պետքարտուղար Պոմպեոն ներկայացնում է բարեկամ երկիր, որի հետ ունենք բազմաթիվ ընդհանրություններ: Նրանք միջազգային կոալիցիայի անդամ են, որը օգնում է Իրաքին այստեղ Դաեշ-ի դեմ պայքարում»,- հայտարարել է Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին:

Այս այցին նախորդել էր պետքարտուղար Պոմպեոյի այցն Ամման, ուր վերջինս ընդգծել է, որ Միացյալ Նահանգնեըը գիտակցում է, որ տարածաշրջանի հիմնական սպառնալիքներն են Դաեշ-ի ահաբեկչական գործունեությունն ու Իրանը, և որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հեռանալ Մերձավոր Արևելքից:

«Նախագահի որոշումը զորքերի դուրսբերման մասին որևէ կերպ չի ազդի այս հարցում մեր կարողությունների վրա: Դուք կտեսնեք մոտակա օրերին, որ մենք կրկնապատկում ենք ոչ միայն մեր դիվանագիտական ջանքերը, այլև կոմերցիոն՝ Իրանի վրա ճնշում գործադրելու միջոցով մեր նպատակներին հասնելու համար»,- ասում է պետքատուղարը:

Պոմպեոյի հաջորդ կանգառը Եգիպտոսն է, ուր նա հանդես եկավ ծավալուն ելույթով: 10 տարի առաջ այստեղ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին խոսել էր այդ օրերի նախագահ Բարաք Օբաման: Փորձագետների կարծիքով նախագահ Թրամփի դիրքորոշումը Իրանի հարցում զգալիորեն տարբերվում է իր նախորդի մոտեցումներից, սակայն եւ նախկին եւ ներկա նախագահները խուսափում են այս տարածաշրջանում պահպանել մարտունակ զորքեր։

Արաբական աշխարհի ներքին գործերին միջամտելու հարցում առկա է քաղաքականության շարունակականություն, որը գոյություն ուներ նախագահ Օբամայի օրոք, երբ հարցը վերաբերում է ամերիկյան պետականաշինության և արտաքին քաղաքականության որպես սոցիալական գործիք օգտագործելուն» ,- ասում է Վիլսոն կենտրոնի փորձագետ Աարոն Դեյվիդ Միլերը:

Փորձագետները ուշադրությամբ հետևում են Պոմպեոյի այցը, որի ընթացքում նա կայցելի նաև Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի այլ երկրներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG