Մատչելի հղումներ

Թրամփը սպառնացել է դադարեցնել օգնությունը Կալիֆոռնիային


Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի իշխանություններին անտառային հրդեհների հետևանքները վերացնելու նպատակով նահանգին տրամադրված միջոցները անարդյունավետ օգտագործելու համար և սպառնացել դադարեցնել օգնությունը:

Հանրապետական օրենսդիրները քննադատել են նախագահ Թրամփին՝ անտառային հրդեհներից տուժած Կալիֆոռնիային տրամադրվող օգնության դադարեցման սպառնալիքի համար:

Հիշեցնենք, որ օրերս նախագահ Թրամփը թվիթերյան իր գրառման մեջ նշել էր, որ միլիարդավոր դոլարներ տրամադրվել են Կալիֆոռնիային անտառային հրդեհների հետևանքները վերացնելու համար, սակայն, ըստ նախագահի, այդ միջոցները անարդյունավետ են օգտագործվել: Նա հավելել է, որ կարգադրել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանն այլևս միջոցներ չտրամադրել Կալիֆոռնիային:

Սակայն Կալիֆոռնիայի հրդեհից տուժած մի շարք շրջաններ այցելելուց հետո Թրամփը հանդես է եկել այլ ուղերձով:

«Որևէ մեկը երբևէ չէր կարող կանխատեսել, որ նման աղետ կարող է տեղի ունենալ: Դաշնային կառավարությունը աջակցում է ձեզ: Բոլորս աջակցում ենք միմյանց»,- հայտարարել է նախագահը:

Հյուսիսային Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների արդյունքում զոհվել է 86 մարդ: Վնասվել են 14 հազար տներ:

Թրամփը մեղադրում է նահանգային իշխանություններին անտառային տնտեսության և ջրային ռեսուրսների թերի կառավարման մեջ:

Սակայն փորձագետների կարծիքով հրդեհի հիմնականն պատճառը երաշտն է, որին նպաստել է գլոբալ տաքացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG