Մատչելի հղումներ

Թրամփը մեկնում է Մեքսիկայի հետ սահմանամերձ գոտի


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը մեկնում է երկրի հարավային սահմաններ։ Դեպի Մեքսիկայի հետ սահման նրա այցը նպատակ ունի ընդլայնել այն ամերիկացիների թիվը, որոնք պաշտպանում են ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ պատ կառուցելու իր ծրագիրը։
Սակայն քանի դեռ Կոնգրեսի դեմոկրատները չեն համաձայնվում պատի կառուցման համար հաստատել ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնելու Թրամփի ծրագիրը, երկրի դաշնային հաստատությունները, 2Օ-րդ օրը լինելով, շարունակում են մնալ մասնակիորեն փակ։ Դեմոկրատների ղեկավարների եւ Թրամփի միջեւ չորեքշաբթի օրը երեկոյան անցկացված շատ կարճ հանդիպումը նույնպես ավարտվել է առանց համաձայնության
Հիշեցնենք, որ դեմոկրատները համաձայն են հաստատել միայն 1 միլիարդ 3ՕՕ միլիոն դոլարի մի ծրագիր, որը չի նախատեսում պատի կառուցում, այլ ունի սահմանին հսկողությունն ուժեղացնելու նպատակ։
Երկրի փոխնախագահ Մայք Փենսը դատապարտել է դեմոկրատներին բանակցություններ անցկացնելու հարցում ցուցաբերած դժկամության համար, եւ ավելացրել, թե նախագահը հարավային սահմանին տիրող ճգնաժամը հարթելու հարցում մնալու է հաստատակամ։

Թրամփը քննարկում է հարավային սահմանին արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը, որը նրան կտա պատի կառուցումը ֆինանսավորելու հարցում Կոնգրեսի դերը շրջանցելու հնարավորություն։

XS
SM
MD
LG