Մատչելի հղումներ

Մեղադրանք է ներկայացվել ընդդեմ Նատալյա Վեսելնիցկայայի


Ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի դեմ ԱՄՆ-ում հարուցվել է արդարադատությունը խոչընդոտելու մասին մեղադրանք։ Հիշեցնենք, որ վերջինս 2Օ16 թվականին մասնակցել է Նյու Յորքում կազմակերպված այն հանդիպմանը, որին մասնակցել են այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավի անդամները։ Մեղադրականում ընդգծվում է Կրեմլի հետ նրա ունեցած կապերի մասին տեղեկությունը։ Ըստ մեղադրական եզրակացության, Վեսելնիցկայան 2Օ15 թվականին գաղտնաբար աշխատել է ռուս ավագ մի դատախազի հետ՝ պատրաստելու կեղծ փաստաթուղթ, որը նա հետագայում օգտագործել է Նյու Յորքի դաշնային դատարանի կողմից փողերի լվացման մեջ մեղադրվող ռուսական ընկերությանը պաշտպանելու համար։
Մեղքը հաստատվելու դեպքում, Վեսելնիցկայայի նկատմամբ, որն ամենայն հավանականությամբ այժմ գտնվում է Ռուսաստանում, կարող է կայացվել մինչեւ 1Օ տարվա ազատազրկման մասին վճիռ։

43-ամյա ռուս փաստաբանն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2Օ17 թվականին այն հրապարակումներից հետո, ըստ որոնց 2Օ16 թվականին նա գաղտնի հանդիպումներ է ունեցել Թրամփի դստեր ամուսնու՝ Ջարեդ Քուշների եւ ընտրարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ։
Թրամփի ավագ որդին նախապես հայտարարում էր, թե հանդիպման թեման եղել է ռուս երեխաներ որդեգրելու հարցը։ Սակայն նա ավելի ուշ ներակայացրել էր էլեկտրոնային նամակներ, որոնք փաստում են, որ նա համաձայնել է մասնակցել հանդիպմանը, երբ հանդիպման միջնորդ հանդիսացող անձը տեղեկացրել է, որ Վեսելնիցկայան ներկայացնում է Ռուսաստանի կառավարությունը եւ Թրամփի դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի մասին ունի վերջինիս մեծապես վնասելու ունակ տեղեկություններ։

XS
SM
MD
LG