Մատչելի հղումներ

Միջերկրական ծովում հայտնված 50 ներգաղթյալների անորոշ ապագան


Sea-Watch հասարակական կազմակերպության երկու նավեր գտնվում են եվրոպական ջրային սահմաններում, սակայն եվրոպական ոչ մի կառավարություն պատրաստ չէ ընդունելու անօրինական ներգաղթյալների:

Գերմանական Sea-Watch հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է որոշում կայացնի 49 ներգաղթյալների հետագա ճակատագրի վերաբերյալ: Վերջիններս գտնվում են Միջերկրական ծովում երկու փրկարար նավերի վրա:

Իր հերթին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հորդորել է եվրոպական առաջնորդներին աջակցություն ցուցաբերել ներգաղթյալներին: Sea-Watch-ի ներկայացուցիչ Ալինա Քրոբոկը այս իրավիճակը որակում է որպես “եվրոպական ձախողում»:

«Վերջիններս Եվրոպայի սահմաններին են, ուստի այստեղ պատասխանատուն եվրոպական կողմն է: Դաշինքի բոլոր անդամ երկրների մեծ բացթողումն է այս մարդկանց նկատմամբ անտարբերությունը, որ շարունակվում է արդեն 3 շաբաթ»,- ասել է Քրոբոկը:

Ըստ նրա գերմանական 30 քաղաքներ իրենց պատրաստակամույունն են հայտնել ընդունել ներգաղթյալներին: Իրենց համաձայնությունն են տվել նաև իտալական մի շարք քաղաքներ:

Հունվարի 3-ին Նեապոլի քաղաքապետը հայտարարել է, որ իր քաղաքը պատրաստ է դուրս գալ ընդդեմ ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինիի և թույլ տալ 32 ներգաղթյալների մուտքը քաղաք, որոնք գտնվում են Sea-Watch-ի նավերից մեկի վրա:

Sea-Watch-ը վերջիններիս, որոնց մեջ են նաեւ երեխաներ եւ անչափահասներ, փրկել է Լիբիայի ափամերձ ջրերից դեկտեմբերի 22-ին:

«Նրանց միավորում է մեկ նպատակ: Նրանք բոլորն էլ փորձում են հեռանալ Լիբիայից: Հանուն դրա նրանք պատրաստ են ցանկացած ռիսկի»,- ասում է Sea-Watch-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Հաննը:

Այս պահին նավը գտնվում է Մալթայի ջրային սահմաններում:

Հայտնի է, որ ներգաթյալներից մեկը փորձել է լողալով հասնել ափ, սակայն նրան վերադարձրել են նավի վրա: Մարդասիրական մյուս նավի վրա գտնվում են 17 ներգաղթյալներ, ում փրկել են դեկտեմբերի 29-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG