Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան գնում է Եվրոպական միությունից առանց գործարքի դուրս գալու ուղով


Մեծ Բրիտանիան գնում է Եվրոպական միությունից առանց գործարքի դուրս գալու ուղով
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Եվրոպական միությունից մարտի 29-ին Մեծ Բրիտանիան դուրս բերելու մասին այս երկիրն ունի ընդունված օրենք։ Այսինքն որոշված է՝ Մեծ Բրիտանիան հեռանում է Միությունից։ Վարչապետ Թերեզա Մեյի խնդիրը Միության հետ իր կնքած գործարքը երկրի խորհրդարանում հաստատելն է, որպեսզի, ըստ նրա, իրականացվի ՝՝սահուն ելք՛՛։
Իսկ այս ընթացքում Մեծ Բրիտանիայի տնտեսությունը գրանցում է շատ թույլ տվյալներ։ Անցյալ տարվա վերջին եռամսյակում աճը կազմել է միայն Օ.1 տոկոս։

՝՝Մենք չենք քվեարկել ինչ որ կիսատ գործողությունների օգտին։ Քվեարկել ենք Միությունից հեռացման օգտին, եւ հանրաքվեի պահանջը պիտի իրականացվի՛՛, ասում են Լոնդոնում խորհրդարանի շենքի մոտ հավաքված Բրէքզիթի կողմնակից ցուցարարները։

Սակայն անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ այսօր Մեծ Բրիտանիայի բնակչության միայն 46 տոկոսն է կողմ Բրէքզիթին։ Բրիտանացիների 54 տոկոսն այսօր ուզում է, որ երկիրը մնա Միության կազմում։ Ուրեմն, արդյո՞ք հարկավոր է անցկացնել նոր հանրաքվե։

Թերեզա Մեյը հույս ունի, որ Եվրոպական միությունը կգնա իր երկրի ժողովրդի ներկայացրած փոխզիջումներին՝ փրկելու համար Բրյուսելի հետ իր կնքած գործարքը, ինչը, շատերի կարծիքով, նորից կմեծացնի Բրէքզիթի կողմնակիցների թիվը։ Սակայն Բրյուսելը մինչ այժմ ցույց չի տալիս նոր բանակցություններ սկսելու հարցում հետաքրքրություն։

Այդ պատճառով են ձեռնարկություններն այստեղ կազմում հատուկ ծրագրեր, այդ պատճառով են այժմ կուտակվում դեղամիջոցներ։ Այդ պատճառով են հասարակությանը տեղեկացնում սննդամթերքի պակասի հնարավորության մասին։ Չէ որ մոտենում է առանց գործարքի Եվրոպական միությունից դուրս գալու օրը՝ մարտի 29-ը, երբ շարունակվում են խորը հակասությունները նաեւ երկրի քաղաքական ուժերի միջեւ։


XS
SM
MD
LG