Մատչելի հղումներ

Թրամփը հունվարի 8-ի երեկոյան հանդես է գալու սահմանային պատի մասին հայտարարությամբ


Թրամփը հունվարի 8-ի երեկոյան հանդես է գալու սահմանային պատի մասին հայտարարությամբ
please wait

No media source currently available

0:00 0:01:27 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 8-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 21-ին հանդես է գալու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր ծրագրի մասին հայտարարությամբ։ Նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր սա նրա առաջին ելույթն է լինելու Օվալաձեւ սրահից։ Հինգշաբթի օրը նա լինելու է Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին։ Հիշեցնենք, որ նրա վարչակազմը հարավային այս սահմանը համարում է ազգային անվտանգության հետ կապված մեծ հարց, ու պնդելով, որ անվտանգությունն այստեղ վերածվում է ճգնաժամի, փորձում է պատի կառուցման համար ստանալ պետական բյուջեից 5 միլիարդ դոլար հատկացնելու հարցում Կոնգրեսի համաձայնությունը։ Սակայն շարունակվող անհամաձայնության պատճառով, 18-րդ օրը լինելով, մասնակիորեն փակ են մնում դաշնային հաստատությունները։


Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերի խոսքերով, եթե Կոնգրեսը տրվի պատ կառուցելու Թրամփի պահանջին, առաջ կգա աղետալի իրավիճակ։
՝՝ Նախագահը չկարողացավ պատի կառուցման մասին որոշում կայացնել, երբ ե՛ւ Ներկայացուցիչների պալատում ե՛ւ Սենատում մեծամասնություն էին կազմում նրա կուսակից հանրապետականները։ Այժմ նա շարունակում է նույն ուղին անգամ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակից հետո, ինչի արդյունքում էլ շարունակում են փակ մնալ դաշնային հաստատությունները՛՛, ասել է Շումերը։

Դեռեւս չկա դեկտեմբերի 22-ից փակված դաշնային հաստատությունները վերաբացելու եւ մոտ 8ՕՕ հազար աշխատավորների աշխատանքը վերսկսելու շուրջ որեւէ զարգացում։

XS
SM
MD
LG