Մատչելի հղումներ

Քրդերի անորոշ վիճակը թուրք-ամերիկյան անհամաձայնության պայմաններում


Քրդերի անորոշ վիճակը թուրք-ամերիկյան անհամաձայնության պայմաններում
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խոհրդական Ջոն Բոլթոնը հունվարի 8-ին հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Իբրահիմ Քալիմին, երբ քրդական հարցի հետ կապված երկու կողմերի միջեւ նկատելի է լարվածությունը։ Հիշեցնենք, որ Բոլթոնն Իսրայել կատարած այցի ժամանակ նախորդ օրը հայտարարել էր, թե ամերիկյան ուժերը դուրս չեն բերվի Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ չկան երաշխիքներ, որ Թուրքիան ռազմական գրոհներ այստեղ չի իրականացնի ընդդեմ քրդերի։

Քալիմի եւ Բոլթոնի միջեւ անցկացված հանդիպումից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել Բոլոթոնին դատապարտող հայտարարությամբ՝ քննադատելով Սիրիայում քուրդ զինյալներին չվնասելու Բոլթոնի հնչեցրած կոչը։ Էրդողանի խոսքերով, Բոլթոնը, Թուրքիայի առջեւ պայմաններ դնելով, ՝՝թույլ է տվել մեծ սխալ՛՛։ Թուրքիան երբեք փոխզիջումների չի գնալու քրդական ուժերի հարցում՛՛ հայտարարել է Էրդողանը։

Թուրք պաշտոնատար անձանց խոսքերով, Բոլթոնը խնդրել է հանդիպել Էրդողանին՝ իր խոսքերը պարզաբանելու նպատակով։ Սակայն Էրդողանը լրագրողներին ասել է, թե չկա Բոլթոնին հանդիպելու որեւէ կարիք։

ԱՄՆ-ի նախագահն անցյալ ամիս հանդես էր եկել Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու մասին հայտարարությամբ՝ ասելով, թե նրանք կատարել են Դաեշին պարտության մատնելու իրենց առաքելությունը, եւ որ ռազմական արշավի վերջնական փուլը պիտի իրականացնի Թուրքիան։

Թրամփի անսպասելի այս հայտարությունը անհանգստության ալիք էր բարձրացրել Վաշինգտոնում եւ դաշնակից երկրներում, ինչին հետեւել էր պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հրաժարականը։ Անորոշ վիճակում էին հայտնվել Ժողորդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող քրդական ուժերը, որոնք ծայրահեղական Դաեշի դեմ պայքարում ամերիկյան ուժերի գլխավոր աջակիցն էին։

Թուրքիայի նախագահի խորհրդականն ավելի ուշ հայտարարել է, թե քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում Թուրքիան չունի դաշնակից երկրներից թույլտվություն ստանալու կարիք։

Թուրքիան քննադատել է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյին նրա այն խոսքերի համար, թե Վաշինգտոնը ցանկանում է կանխել Թուրքիայի կողմից ՝՝քրդերի հնարավոր կոտորածը՛՛։

Փոմփեոն Newsmax-ին տված գրավոր տեքստում ասել էր, թե ՝՝Ամերիկայի առաքելությունն է թույլ չտալ, որ թուրքերը կոտորեն քրդերին՛՛։

XS
SM
MD
LG