Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը շարունակում է մասնակիորեն փակ մնալ


ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը շարունակում է մասնակիորեն փակ մնալ
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

17-րդ օրը լինելով՝ ԱՄՆ-ում շարունակում են մասնակիորեն փակ մնալ դաշնային հաստատությունները, երբ Մեքսիկայի հետ սահմանի վրա պատ կառուցելու հարցում համաձայնության չեն գալիս նախագահ Թրամփը եւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները։

Այս պահին դաշնային կառավարության մի քանի հարյուր հազար աշխատակիցներ շարունակում են հարկադիր եւ անվճար արձակուրդը։ Նախագահ Թրամփը հրաժարվում է ստորագրել պետական ծախսումների մասին որեւէ նախագիծ, որը չի ընդգրկում պատի կառուցման համար իր պահանջած 5 միլիարդ դոլարը։ Նա վստահ է, որ պատի կառուցումով կկանխվի անօրինական փախստականների մուտքն ԱՄՆ, դեմոկրատ կոնգրեսականների կարծիքով, այն պարզապես շատ թանկ ու միեւնույն ժամանակ՝ փախստականության ծավալները կրճատելու անարդյունավետ միջոց է։

Թրամփի խոսքերով, դաշնային կառավարության մեծաթիվ աշխատակիցներ, որոնք այժմ չեն ստանում աշխատավարձ, 1ՕՕ տոկոսով կողմ են պատ կառուցելու իր առաջարկին։ Նա ասել է նաեւ, որ եթե դեմոկրատները ցանկանան կնքել գործարք, համաձայնության կարող են գալ 2Օ րոպեի ընթացքում։ Թրամփը նաեւ սպառնացել է հայտարարել արտակարգ իրավիճակ, որը նրան թույլ կտա պատի կառուցումը թույլատրել առանց Կոնգրեսի կողմից հաստատվելու։ Դեմոկրատներն ասում են, թե նման քայլը իրենք կվիճարկեն երկրի դատարաններում։

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է առանձին ծախսումների մասին բանաձեւ ներկայացնելու մտադրության մասին, որը թույլ կտա վերաբացել որոշ գործակալություններ, այդ թվում ֆինանսների նախարարությունն ու պետեկամուտների ծառայությունը, երբ մոտենում է հարկերի մասին հայտարարագրեր ներկայացնելու ժամանակը։


XS
SM
MD
LG