Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան փորձարկում է Եվրոպական միությունից առանց գործարքի դուրս գալու հնարավորությունը


Մեծ Բրիտանիան փորձարկում է Եվրոպական միությունից առանց գործարքի դուրս գալու հնարավորությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փորձում է Եվրոպական միությունից դուրս գալու մասին իր կնքած գործարքի շուրջ ստանալ խորհրդարանի համաձայնույթունը։ Սակայն եթե այն ձախողվի, առաջ կգա վտանգ, որ աշխարհի հինգերորդ ամենախոշոր տնտեսությունն ունեցող այս երկիրը դուրս կգա Միությունից առանց համաձայնության։ Այդ դեպքում կարող է անցկացվել Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան առանց գործարքի դուրս բերելու մասին հանրաքվե։

Մեյի կառավարությունը բազմիցս է նախազգուշացրել, որ գործարքի բացակայության դեպքում երկիրը կկանգնի տնտեսական մեծ խնդիրների առջեւ։ Այդ պատճառով կառավարությունը փորձնական 87 բեռնատար ավտոմեքենա է երկրի փոքր մի օդանավակայանից դեպի եվրոպական մայր ցամաքին կապող մայրուղի ուղարկել՝ վստահ լինելու համար, որ էական նշանակություն ունեցող մատակարարումները կշարունակվեն Եվրոպայի ամենածանրաբեռնված նավահանգստում՝ Դովերում։

Սակայն ինչպես պահպանողական օրենսդիրներից Չարլի Էլֆիքեն է ասել, 87 բեռնատարներով չի կարելի փորձարկել այն ուղին, որով ամեն օր 1Օ հազար բեռնատար է անցնում։

Դովերի նավահանգիստը դեռեւս հռոմեական ժամանակներից է դարձել Մեծ Բրիտանիան եվրոպական մայրցամաքին կապող գլխավոր դարպասը։ Այն այսօր ապահովում է երկրի ապրանքափոխադրման 17 տոկոսը։

Բեռնատարների երթը քննադատության է արժանացել շատերի կողմից, որոնք այն համարում են արհեստական խցանում, ցույց տալու Եվրոպական միությանը, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է դուրս գալ նրա կազմից նույնիսկ առանց գործարքի։

XS
SM
MD
LG