Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ուզում է լինել վստահ, որ Սիրիայում քրդերին վտանգ չի սպառնա


ԱՄՆ-ը ուզում է լինել վստահ, որ Սիրիայում քրդերին վտանգ չի սպառնա
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00

Սիրիայից ամերիկյան 2ՕՕՕ թվակազմով ուժերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն առաջ է բերել մտավախություն, որ հետքաշումից հետո այդ բացը կարող են լրացնել հակամարտության մյուս կողմերը։ Թուրքիան արդեն իսկ հայտարարել է, որ ռազմական գործողություններ կսկսի ընդդեմ քրդերի, իսկ Ռուսաստանը կարող է շարժվել դեպի Սիրիայի նավթով հարուստ շրջաններ։ Կա մտավախություն, որ ամերիկացիների հետքաշումից հետո Դաեշ ծայրահեղական խմբավորումը կարող է սկսել նոր հարձակումներ՝ կորցրած տարածքները հետ վերցնելու նպատակով։

Թրամփի հայտարարության դեմ տարբեր կողմերից հնչող քննադատություններից հետո նախագահը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ՝ ասելով, որ զորքերի դուրսբերման համար ժամանակ է պահանջվելու։ ՝՝Ես երբեք չեմ ասել, որ զորքերը դուրս ենք բերելու անմիջապես՛՛, ասել է Թրամփը։
Թրամփն ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին ուղարկել է Մերձավոր Արեւելք, այս հարցի շուրջ Թուրքիայի եւ Իսրայելի հետ քննարկումներ անցկացնելու համար։

՝՝Մենք ուզում ենք վստահ լինել, որ Դաեշը պարտված է եւ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո այն չի ունենա վերակենդանանալու հնարավորություն, եւ որ որեւէ սպառնալիք չի լինի ընդդեմ Իսրայելի ու մեր մյուս բարեկամ երկրների, ինչպես նաեւ Դաեշի դեմ պայքարում մեզ հետ մարտնչած ուժերի՛՛, ասել է Բոլթոնը։

Դաեշի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավոր աջակիցը քրդերն էին ե՛ւ Սիրիայում ե՛ւ Իրաքում։ Սակայն այժմ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո նրանք կարող են դառնալ թիրախ Թուրքիայի համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնվել է հետաձգել, սակայն իր օրակարգից չի հանել ռազմական գործողություններ սկսելու ծրագիրը։ Նրա խոսքերով, Թրամփի եւ այլոց հետ իր զրույցների արդյունքում ամերիկացիներն իրեն հուշել են սպասել որոշ ժամանակ։ ՝՝Իսկ այդ ժամանակն անվերջ չէ՛՛, ասել է նա։

Բոլոթոնն ասում է, թե ամերիկյան ուժերը դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հայտարարել, որ ռազմական գործողություններ չի սկսի ընդդեմ քրդերի։ Նա նաեւ հորդորել է քրդերին հեռու մնալ Սիրիայի կառավարության հետ գործարքներ կնքելուց, երբ նախագահ Բաշար ալ Ասադն այսօր կարծես վերագտնում է արաբական մյուս երկրների շրջանում իր հեղինակությունը։

XS
SM
MD
LG