Մատչելի հղումներ

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ղազախստանի իր գործընկերոջ հետ քննարկել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպն ու դրա հետևանքները


Հունվարի 7-ին կայացել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է երկկողմ և բազմակողմ արդյունավետ փոխգործակցություն: Նրանք պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլանման համար: Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձան Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները ընդգծել են, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան բնույթ տալու փորձերն անթույլատրելի են: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG