Մատչելի հղումներ

Թուրքիայի ծովային սահմանապահները փրկել են 44 ներգաղթյալների


Թուրքիայի սահմանապահ ծառայության ուժերը օրերս փրկել են ներգաղթյալներին, որոնք ուղևորվում էին դեպի հունական Լեսբոս կղզի

Ըստ Թուրքիայի սահմանապահ ծառայության հունվարի 4-ի հայտարարության, 44 ներգաղթյալներ փրկվել են դեպի Հունաստանի Լեսբոս կղզի անհաջող նավարկությունից հետո:

Ներգաղթյալները, հիմնականում աֆրիկյան երկրներից են: Նրանք օգնության էին դիմել նավի խորտակումից հետո հինգշաբթի օրը հունվարի 3-ին:

2015 թվականին Թուրքիան դարձավ մեկնարկային կետերից մեկը ավելի քան մեկ միլիոն ներգաթյալների համար, ովքեր փորձում էին ծովով հասնել Եվրամիության տարածք Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից:

ԵՄ-ն հետ համաձայնության արդյունքում Թուրքիան կտրուկ նվազեցրել էր ներգաղթյալների հոսքը 2016 թվականին, այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ մահացել էին՝ փորձելով հասնել թուրքական ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հունական կղզիներ:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, 2017 թվականին եվրոպական դաշինքի տարածք են ժամանել 172,301 ներգաղթյալ, ներառյալ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա անցում կատարած փախստականների: 2016 թվականին այս թիվը կազմում է 362,753, իսկ 2015 թվականին` 1,015,078 ներգաղթյալ:

Facebook Forum

XS
SM
MD
LG