Մատչելի հղումներ

Լոնդոնն «ամոթալի» է որակում Թեհրանի վարքագիծը


Ջերեմի Հանթ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար
Ջերեմի Հանթ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին բժշկական օգնություն ցուցաբերել 2016 թվականից ի վեր կալանքի տաք գտնվող իրանական ծագմամբ բրիտանուհի Նազանին Զախարի Ռեթքլիֆիին, ով հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը քննադատել է Իրանի ղեկավարությանը իրանական ծագմամբ բրիտանուհի Նազանի Զախարի Ռեթքլիֆին բժշկական օգնություն չտրամադրելու համար, ով այս օրերին հայտարարել է հացադուլ:

«Ինձ հավաստիացրել էին, որ նրան կտրամադրվի ամեն տեսակի բժշկական օգնություն, սակայն դա տեղի չունեցավ»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Թոմսոն Ռոյթերս հիմնադրամի ծրագրի ղեկավար Նազանի Զախարի Ռեթքլիֆը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Իրանի իսլամական ղեկավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: Վերջինս հերքում է բոլոր մեղադրանքները:

«Մենք ճնշում ենք գործադրում Իրանի վրա ինչպես հանրային, այնպես էլ ոչ պաշտոնական խողովակներով: Այս կինը անմեղ է և պետք է ազատ արձակվի: Նվազագույնը, որ կարող է անել Իրանն այժմ, նրան բժշկական օգնություն ցուցաբերելն է: Մենք կոչ ենք անում նրանց անել դա, որքան հնարավոր է շուտ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով»,- ասում է բրիտանացի արտգործնախարարը:

Զախարի-Ռեթքլիֆը ձերբակալվել է Թեհրանի օդանավակայանում 2016 թվականի ապրիլին, երբ վերադառնում էր Մեծ Բրիտանիա իր երկամյա դստեր հետ: Նա այցելել էր Իրանում իր ընտանիքի անդամներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG