Մատչելի հղումներ

Նենսի Փելոսին՝ ԱՄՆ-ի երրորդ ամենաբարձր պաշտոնյա


Նենսի Փելոսին ստանձնում է ԱՄՆ-ի երրորդ ամենաբարձր պաշտոնյայի պարտականությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահությունը մի կոնգրեսականից մյուսին անցնում է մուրճի փոխանցման արարողակարգով։ Պալատում դեմոկրատների հաղթանակի արդյունքում այդ մուրճը հանձնվեց Նենսի Փելոսիին՝ ղեկավարելու իր կուսակցության մեծամասնությամբ Կոնգրեսի ստորին պալատը։ Կալիֆորնիայից ընտրված Փելոսին ասում է, թե հպարտ է, որ ղեկավարելու է կին ավելի քան 1ՕՕ կոնգրեսականներ ընդգրկող այս պալատի աշխատանքները։ Այս թիվն ամենամեծն է Ներկայացուցիչների պալատի ամբողջ պատմության մեջ։ Եվ սա շատ խորհրդանշական է այն հանգամանքով, որ այս տարի Ամերիկայում նշում են կանանց քվեարկելու իրավունք ստանալու 1ՕՕ-ամյակը։

Փելոսին իր ելույթում հանդես եկավ տարբեր խնդիրներ լուծելու գործում համագործակցելու, մեկը մյուսի կարծիքը հարգելու կոչով։

՝՝Ես խոստանում եմ, որ Կնոգրեսի աշխատանքները կլինեն թափանցիկ, հենված երկկուսակցական սկզբունքի վրա եւ միասնական։ Մենք պիտի կարողանանք հաղթահարել այն տարաձայնություններն ու հակասությունները, որոնք առկա են մեր միջեւ՛՛, հայտարարեց Փելոսին։

Քեւին ՄաքՔարթին, որը Ներկայացուցիչների պալատում մեծամասնության ղեկավարն էր, Նոր Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակից հետո արդեն հանրապետական փոքրամասնության ղեկավարն է։

՝՝Այժմ մենք սկսում ենք հակասություններով լի կառավարության աշխատանքները, ինչը չի նշանակում սակայն, որ կա խնդիրների լուծումը դեպի փակուղի տանելու որեւէ արդարացում՛՛, ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատանքներն ավելի արդյունավետ են լինում, երբ կենտրոնանում են ոչ թե հակահարված տալու, այլ ավելի կայուն պետություն կառուցելու աշխատանքների վրա։

Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Փելոսիին Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվելու կապակցությամբ ու նշել, որ ի հակադրություն շատերի տեսակետներին, իրենց համատեղ աշխատանքը լինելու է արդյունավետ։
Իսկ Պալատի նախագահի առաջին ամենամեծ խնդիրը Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հարցում Թրամփի հետ փոխզիջումային լուծման գալն է։ Հիշեցնենք, որ այդ անհամաձայնության պատճառով երկրի դաշնային հաստատություններն արդեն երկու շաբաթ փակ են, կամ աշխատում են կրճատված աշխատակազմով։

Դեմոկրատական մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատում ուրբաթ օրն արդեն ընդունվեց դաշնային հաստատությունները վերաբացելու մասին բանաձեւ։ Սակայն հանրապետական մեծամասնությամբ Սենատն էլ արդեն մերժել է այդ բանաձեւը։ Ինչ վերաբերում է Սպիտակ տանը, ապա այստեղից հաղորդել են, որ պատի կառուցման հարցում վարչակազմն իր դիրքերից չի նահանջելու։

Այնպես որ, միասնաբար աշխատելու մասին հայտարարություններն արդեն հանդիպում են քաղաքական պատին։

,

XS
SM
MD
LG