Մատչելի հղումներ

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին


Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի՝ Ազգային Ժողովիր արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային Ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի hունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10:00»,-ասաց Մուկուչյանը:

«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։

XS
SM
MD
LG