Մատչելի հղումներ

Ամերիկյան կառավարությունը շարունակում է մնալ փակված


ԱՄՆ-ի պետական հաստատությունները շարունակում են մնալ փակված և առանց ֆինանսավորման: Դեռևս չկա համաձայնություն բյուջեի ֆինանսավորման հարցի շուրջ, որը կապված է սահմանային պատի հիմնախնդրի հետ:

ԱՄՆ-ի նախագահը հրավիրում է Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական առաջնորդներին մասնակցել, Սպիտակ տան ձևակերպմամբ, «սահմանային անվտանգության բրիֆինգին»: Այս պահին ԱՄՆ –ի դաշնային կառավարությունը ավելի քան 10 օր շարունակում է մնալ փակված:

Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը պատրաստվում է մասնակցել բրիֆինգին: Դեռևս պարզ չէ, թե արդյոք քննարկմանը ներկա կլինեն դեմոկրատները:

Դեմոկրատներն ունեն մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում: Սպասվում է, որ դեմոկրատ առաջնորդ և պալատի խոսնակի թեկնածու Նենսի Փելոսին հանդես կգա մի շարք օրինագծերով, որոնք ֆինանսովորում կտրամադրեն մի շարք պետական հաստատությունների:

Առաջարկվող նախագծերը չեն ընդգրկում ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանային պատի համար նախագահի կողմից առաջարկվող 5 մրդ դոլար հատկացումը: Դեմոկրատներն առաջարկել են 1,3 միլիարդ դոլարի հատկացում ընդհանուր սահմանային պաշտպանության համար:

Սպիտակ տունը քննադատել է դեմոկրատներին՝ ընդգծելով, որ վերջիններս չեն նպաստում սահմանային անվտանգության ապահովմանն ու այլ երկրների կարիքներն ավելի բարձր են դասում սեփական պետության կարիքներից:

Հիշեցնենք, որ կառավարության ֆինանսավորման դադարեցման արդյունքում շուրջ 800 հազար պետծառայողներ դադարեցվել են վճարվելուց կամ պարտադրված են եղել չաշխատել:

Մայրաքաղաքի զբոսաշրջիկների համար մի շարք հիշարժան վայրեր ևս փակված են ներառյալ Սմիթսոնյան թանգարաններն ու կենդանաբանական այգին: Դրանք կվերաբացվեն միայն կողմերի միջև համաձայնության հաստատումից հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG