Մատչելի հղումներ

Թրամփը պատրաստ է կրկին հանդիպել Կիմ Չեն Ընին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ 2019 թվականին՝ չնայած վերջինիս արած հայտարարությանը, որ 2018 թվականի ձեռքբերումներն ԱՄՆ-ի հետ կարող են չեղարակվել 2019-ին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի գրառման միջոցով իր լավատեսություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ 2019 թվականին հանդիպելու կապակցությամբ՝ չնայած վերջինիս արած հայտարարությանը, որ 2018 թվականի ձեռքբերումները ԱՄՆ-ի հետ կարող են չեղարակվել 2019-ին: Այս գրառումը հրապարակվել է հաջորդ օրը, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը զգուշացրել էր, որ Փհենյանը կարող է փոխել իր դիրքորոշումը միջուկային բանակցությունների հարցում, եթե ամերիկյան պատժամիջոցները շարունակվեն:

«Միշտ պատրաստ եմ կրկին նստել ու բանակցել ԱՄՆ-ի նախագահի հետ և ջանքեր գործադրել արդյունքի հասնելու համար, որը կողջունի միջազգային հանրությունը: Այնուամենայնիվ, եթե ԱՄՆ-ը սխալ հաշվարկի մեր ժողովրդի համբերությունը, մեզ վրա ճնշում գործադրի և շարունակի պահպանել պատժամիջոցներն ու ճնշումները, մենք այլընտրանք չենք ունենա, բացի նոր ուղի բռնելուց, որպեսզի պաշտպանենք մեր ինքնիշխանությունը եւ հասնենք Կորեական թերակղզում խաղաղության»,- ասել է Կիմ Չեն Ընը:

Իր ամանորյա ուղերձում Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ Փհենյանն այսուհետ չի արտադրի կամ փորձարկի միջուկային զենք և չի տարածի կամ օգտագործի իր միջուկային զինանոցը: Այս պահին սակայն սինգապուրյան առաջընթացից հետո բանակցություններն ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև դադարեցված են:

Facebook Forum

XS
SM
MD
LG