Մատչելի հղումներ

Վիրջինիա նահանգի լապտերների և լույսերի՝ LightUp Fest փառատոնը


Ավելի քան 50 չինացի ինժեներներ և կրկեսային արվեստի ներկայացուցիչներ 2 ամսով ԱՄՆ են ժամանել՝ վառ լուսավորված հեքիաթային քաղաք ստեղծելու նպատակով:

8 հեկտար տարածք զբաղեցնող լույսերով և լապտերներով ողողված կախարդական փոքր քաղաք ստեղծելու նպատակով՝ Չինաստանից երկու ամսով ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգ են ժամանել մոտ 50 ինժեներներ և կրկեսային արվեստի ներկայացուցիչներ:

Վաշինգտոնի մերձակայքում անցկացվող լույսերի փառատոնի՝ LightUp Fest-ի շրջանակներում, թե՛ երեխաները և թե՛ մեծահասակ այցելուները կարող են տեսնել Ազատության արձանի, Էյֆելյան աշտարակի և այլ հայտնի հուշարձանների լույսերով զարդարված գեղարվեստական նախատիպերը.

Փառատոնի գլխավոր ինժեներ Կույժի Ժանգը պատմում է, որ նա և իր աշխատակցիները ամեն երեկո մի քանի ժամ զբոսնում են փառատոնի տարածքով ՝ համոզվելու համար, որ մեկ միլիոնից ավել լույսերն աշխատում են անխափան:

Նրա խոսքերով՝ միայն չինական վիշապը կազմված է 10 հազար լույսերից:

Կախարդկան աշխարհի գլխավոր ճարտարապետը առանձնացնում է հատկապես ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի եւ չինական «Դրախտի տաճարի» դիզայնները:

«Այդ շենքերն ամենաբարձրն են և կողք-կողքի գտնվելով՝ խորհրդանշում են երկու երկրների բարեկամությունը», - ասում է Կույժի Ժանգը:

13 ժամ տևողությամբ ինքնաթիռի չվերթը հաղթահարած չինացի մասնագետները հաղթահարում են նաև Վիրջինիայի ցուրտ եղանակային պայմանները, ամերիկացիներին փոխանցելով իրենց ջերմությունն ու մշակույթը:

XS
SM
MD
LG