Մատչելի հղումներ

Ահաբեկչական հարձակում՝ Մեծ Բրիտանիայի Մանչեսթըր քաղաքում


Ահաբեկչական հարձակում՝ Մեծ Բրիտանիայի Մանչեսթըր քաղաքում
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանությունը հետաքննություն է սկսել Մանչեսթըր քաղաքի երկաթուղային կայարանում իրականացված զինված հարձակման կապակցությամբ։ Դանակով զինված 25-ամյա տղամարդու կողմից իրականացված հարձակման արդյունքում երեք մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը գործը հետաքննում է որպես ահաբեկչական հարձակում, քանի որ վկաների հայտնած տվյալներով, հարձակվողը բացականչել է ՝՝ալլահ՛՛ եւ իր գործողությունները կապել ՝՝այլ երկրներում ռմբակոծությունների հետ՛՛։

Վնասվածքներ ստացած անձինք 5Օ-ն անց մի կին է ու տղամարդ, ինչպես նաեւ 3Օ-ամյա մի ոստիկան։ Կնոջ եւ տղամարդու վիճակը ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նոր Տարվա գիշերն իրականացված հարձակման ժամանակ ուսից դանակի հարված ստացած ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից։

Հարձակումն իրականացրած երիտասարդի տանը սկսվել է խուզարկություն։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ էլեկտրական շոկ է կիրառել, երբ հարձակվողը փորձել է մեծ ուժով դիմադրել։

Ոստիկանությունը մտադիր է մեծացնել Մանչեսթըրում իր ներկայությունը՝ հիշեցնելով, որ 2Օ17 թվականի մայիս ամսին մահապարտի կողմից իրականացված ռումբային հարձակման ժամանակ էլ 22 մարդ էր զոհվել Արիանա Գրանդի համերգի ժամանակ։

XS
SM
MD
LG