Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատրաստ է հանդիպել Թրամփին, սակայն ունի պայմաններ


Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատրաստ է հանդիպել Թրամփին, սակայն ունի պայմաններ
please wait

No media source currently available

0:00 0:01:03 0:00

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընը հայտարարում է, թե նոր տարին սկսում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ միջուկային հարցերով նոր բանակցություններ անցկացնելու հույսերով։ Սակայն, ասում է նա, ինքը հիասթափված է ճնշումներ բանեցնելու Վաշինգտոնի մարտավարությամբ։
Ելույթ ունենալով երեքշաբթի օրը՝ Կիմն ասել է, թե ինքը պատրաստ է հանդիպում ունենալ Թրամփի հետ՝ ՝՝միջազգային համայնքի համար ընդունելի արդյունք՛՛ արձանագրելու հույսով։

Հայտնելով ԱՄՆ-ի նախագահին որեւէ ժամանակ հանդիպելու պատրաստակամություն՝ Կիմն ասեկ է. ՝՝Եթե ԱՄՆ-ը ճիշտ չհաշվարկի Հյուսիսային Կորեայի համբերությունը, մեզ վրա դնի պահանջներ, շարունակի պատժամիջոցները ու ճնշումներ բանեցնի առանց աշխարհի առջեւ տրված իր խոստումները կատարելու, մեզ կմնա միայն մի ելք՝ մեր անկախությունը պաշտպանելու եւ Կորեական թերակղզում խաղաղության հասնելու համար նոր ուղիներ որոնելու միջոցը՛՛։

Կիմը նաեւ հորդորել է, որ ԱՄՆ-ը երկարաձգի Հարավային Կորեայի հետ ռազմական համատեղ վարժությունները դադարեցնելու ժամկետները եւ հրաժարվի Հարավում ռազմավարական նշանակության ռազմական միջոցներ տեղակայելուց։

Հյուսիսը նաեւ դատապարտել է միջուկային եւ հրթիռային այն կայանների մասին մանրամասն տեղեկություններ փոխանցելու ԱՄՆ-ի պահանջը, որտեղ նախատեսվում է անցկացնել դիտումներ եւ զենքերի ապասարքավորում։

XS
SM
MD
LG