Մատչելի հղումներ

Կոնգրեսում համաձայնության չեն գալիս պատի կառուցման հարցում


Կոնգրեսում համաձայնության չեն գալիս պատի կառուցման հարցում
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկու կուսակցությունների առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ բյուջեի հարցում, ինչի արդյունքում կառավարության մի շարք հաստատություններ շարունակում են մնալ փակ։ Անհամաձայնության պատճառը Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն է, որին դեմ են հիմնականում դեմոկրատները։

Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում նշանակված դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին եւ Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ կոչ անելով հանրապետականներին գալ համաձայնության։

Թրամփը պահանջում է 2Օ միլիարդ դոլարի արժողությամբ պատի կառուցման համար առաջին փուլում հատկացնել 5 միլիարդ, երբ դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են հատկացնել 1 միլիարդ 3ՕՕ միլիոն դոլար՝ սահմանային անվտանգության այլ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Այս անհամաձայնության արդյունքում այսօր շարունակում է փակ մնալ ԱՄՆ-ի դաշնային կառավարությանը պատկանող հաստատությունների մեկ քառորդը։ Սա նշանակում է, որ դաշնային կառավարության 38Օ հազար աշխատակիցներ անցել են պարտադիր անվճար արձակուրդի, մնացյալ 42Օ հազարը շարունակում են աշխատել, սակայն չեն վճարվի, քանի դեռ չի լուծվել պատի կառուցման հետ կապված խնդիրը։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը, որը ԱՄՆ-ի դաշնային կառավարության գործակալություն է, շարունակում է աշխատել կրճատված աշխատակազմով։

XS
SM
MD
LG