Մատչելի հղումներ

Պենտագոնը կպատասխանի Մոսկվայի հիպերձայնային զենքին


Միացյալ Նահանգները արագացնելու է հիպերձայնային գրոհային եւ պաշտպանական զենքերի զարգացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից միջուկային հիպերձայնային զենքի փորձարկմանը:

«Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ եղել է գերձայնային համակարգերի հետազոտությունների առաջատարը, սակայն, մենք չէ, որ որոշել ենք դրանք որպես զենք օգտագործել», - «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Պենտագոնի խոսնակ գնդապետ Միշել Բալդանզան: «Նրանք, ովքեր որոշել են ռազմականացնել հիպերձայնային համակարգերը, ռազմական անհավասարություն են ստեղծել, ինչը մենք պետք է ուղղենք»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ով մի քանի օր առաջ հետեւում էր հիպերձայնային նոր զենքի փորձարկումը, հայտարարել է, որ նոր զենքը հնարավոր չէ կանգնեցնել, եւ որ այն կապահովի Ռուսաստանի անվտանգությունն առաջիկա տասնամյակներում: Նրա խոսքով, նոր զենքը Ռուսաստանի քաղաքացիների համար «փայլուն նվեր է»:

«Ավանգարդ» անվանումը ստացած զինատեսակը, ըստ ռուսական կողմի, կարող է զարգացնել հիպերձայնային արագություններ: Պուտինի խոսքով, այն անխոցելի է: Պենտագոնում, ի պատասխան, հայտարարել են, որ նոր ծրագրեր են նախաձեռնում, որոնք մոտ տասնամյակներում կապահովեն ամերիկյան կողմի կատարյալ գերակայությունը հնարավոր ռազմադաշտում:

Facebook Forum

XS
SM
MD
LG