Մատչելի հղումներ

Մանբիջում քրդական ուժերը հետ են քաշվել՝ այստեղ հրավիրելով Սիրիայի բանակային ուժերին


Մանբիջում քրդական ուժերը հետ են քաշվել՝ այստեղ հրավիրելով Սիրիայի բանակային ուժերին
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Սիրիայի կառավարությանն աջակից զինված խմբավորումներն, անցած 6 տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, մուտք են գործել հյուսիսային հատվածում գտնվող Մանբիջ։ Մինչ այդ քրդական ուժերը հետ էին քաշվել Մանբիջից ու այստեղ հրավիրել Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերին։

Լինելով ծայրահեղական Դաեշի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավոր աջակիցը՝ քրդերն այս քայլին են դիմել՝ փորձելով թույլ չտալ թուրքական ուժերի ներխուժումը Մանբիջ։ Չէ որ մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այստեղից ամերիկյան 2ՕՕՕ թվակազմով ուժերը դուրս բերելու իր որոշման մասին, որը թուրքերին տվել էր այս քաղաքը քրդերից խլելու լավ հնարավորություն։ Թուրքիայի համար ամենամեծ մտահոգությունը Սիրիայում քրդերի հեղինակության բարձրացման արդյունքում նրանց ինքնավարության հաստատումն է, ինչը Անկարայի կարծիքով, կարող է վերածվել շղթայական ռեակցիայի։ Այսինքն, ըստ Թուրքիայի մտահոգությունների, դրա արդյունքում նոր պայքար կսկսվի քրդերի կողմից՝ պահանջելով քրդական ինքնավարություն նաեւ Թուրքիայի հարավարեւելյան հատվածներում։

Հիշեցնենք, որ ամերիկյան ուժերը դուրս բերելու Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո թուրքերն իրենց ուժերը բերեցին պատրաստ վիճակի՝ ընդդեմ Մանբիջի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սիրիական բանակի մուտը Մանբիջ ուրբաթ օրն անվանել է ՝՝հոգեբանական քայլ՛՛։ ՝՝Ու եթե ահաբեկչական խմբերը հեռացել են այնտեղից (նա նկատի ունի քրդերին), ապա մենք այնտեղ անելու ոչինչ չունենք՛՛, ասել է Էրդողանը։

Եվ թվում է, որ նա բաց է թողել այստեղ քրդերին, իր խոսքերով ասած, ՝՝ջախջախելու՛՛ պահն ու հնարավորությունը։

XS
SM
MD
LG